Մեղադրանքներն ու պատժամիջոցներն ԱՄՆ-ի վարած հոգեբանական պատերազմի գործիքներն են
Pars Today-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանում Իրանի դեսպանն ասել է. «Մեղադրանքներն ու պատժամիջոցներն ԱՄՆ-ի վարած հոգեբանական պատերազմի գործիքներն են»։
Ռուսական RT գործակալությանը տված հարցազրույցում, Քազեմ Ջալալին ասել է․ «ԱՄՆ-ն փորձում է վարկաբեկել յուրաքանչյուրին, ով դեմ է իր շահերին»։
Նա նշել է․ «ԱՄՆ-ի կողմից հոգեբանական պատերազմ վարելու քաղաքականությունը նորություն չէ։ Նրանք ունեն երկու մեթոդ, որոնցից մեկը մեղադրանքներ հնչեցնելն է և այն ԶԼՄ-ներին, երկրներին, կազմակերպություններին ու խմբերին վարկաբեկելը, որոնք դեմ են իր շահերին»։
Դեսպանի խոսքով․ «Երկրորդ գործիքը պատժամիջոցն է։ Իրանցիներին արդեն 45 տարի ծանոթ են այս երկու մեթոդներին և գիտեն, որ ամերիկացիների մեղադրանքներն անհիմն են»։
Իրանցի դիվանագետը հավելել է․ «Այսօր արդեն բոլորը հասկացել են դա և ամերիկացիները հաջողության չեն հասնելու»։