Մեղադրանքներն ու պատժամիջոցներն ԱՄՆ-ի վարած հոգեբանական պատերազմի գործիքներն են
https://parstoday.ir/hy/news/iran-i223072-Մեղադրանքներն_ու_պատժամիջոցներն_ԱՄՆ_ի_վարած_հոգեբանական_պատերազմի_գործիքներն_են
Pars Today-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանում Իրանի դեսպանն ասել է. «Մեղադրանքներն ու պատժամիջոցներն ԱՄՆ-ի վարած հոգեբանական պատերազմի գործիքներն են»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 16, 2024 05:54 Asia/Tehran
  • Մեղադրանքներն ու պատժամիջոցներն ԱՄՆ-ի վարած հոգեբանական պատերազմի գործիքներն են

Pars Today-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանում Իրանի դեսպանն ասել է. «Մեղադրանքներն ու պատժամիջոցներն ԱՄՆ-ի վարած հոգեբանական պատերազմի գործիքներն են»։

Ռուսական RT գործակալությանը տված հարցազրույցում, Քազեմ Ջալալին ասել է․ «ԱՄՆ-ն փորձում է վարկաբեկել յուրաքանչյուրին, ով դեմ է իր շահերին»։ 

Նա նշել է․ «ԱՄՆ-ի կողմից հոգեբանական պատերազմ վարելու քաղաքականությունը նորություն չէ։ Նրանք ունեն երկու մեթոդ,  որոնցից մեկը մեղադրանքներ հնչեցնելն է և այն ԶԼՄ-ներին, երկրներին, կազմակերպություններին ու խմբերին վարկաբեկելը, որոնք դեմ են իր շահերին»։ 

Դեսպանի խոսքով․ «Երկրորդ գործիքը պատժամիջոցն է։ Իրանցիներին արդեն 45 տարի ծանոթ են այս երկու մեթոդներին և գիտեն, որ ամերիկացիների մեղադրանքներն անհիմն են»։
Իրանցի դիվանագետը հավելել է․ «Այսօր արդեն բոլորը հասկացել են դա և ամերիկացիները հաջողության չեն հասնելու»։