Իրանական «Սպիտակ ձին» սցենարը՝ Ռուսաստանում կայացած Կազանի միջազգային կինոփառատոնի հաղթող
Սեպտեմբեր 16, 2024 06:36 Asia/Tehran
Կազանի 20-րդ միջազգային կինոփառատոնը անցկացվել է սեպտեմբերի 6-ից 11-ը՝ «Մշակույթների երկխոսության միջոցով, դեպի երկխոսության մշակույթ» կարգախոսով։
Pars Today-ի փոխանցմամբ՝ իրանցի գրող և ռեժիսոր Ջավիդ Սոբհանիի «Սպիտակ ձին» սցենարը գրավել է առաջին տեղը։
Եզրափակիչ անցած 11 սցենարների թվում «Սպիտակ ձի» սցենարը արժանացել է այս հեղինակավոր միջազգային իրադարձության գլխավոր մրցանակին։