Լոնդոնում ԻԻՀ դեսպանությունն. Մեզ հետ խոսեք հարգանքի, ոչ թե պատժամիջոցների լեզվով
https://parstoday.ir/hy/news/iran-i223082-Լոնդոնում_ԻԻՀ_դեսպանությունն._Մեզ_հետ_խոսեք_հարգանքի_ոչ_թե_պատժամիջոցների_լեզվով
Pars Today-ի հաղորդմամբ՝ Լոնդոնում ԻԻՀ դեսպանությունն, անդրադառնալով «Չամրան 1» հետազոտական արբանյակի հաջող արձակմանը և արևմտյան պատժամիջոցների ստվերում Իրանի տիեզերական արդյունաբերության առաջընթացին, X-ում արած գրառման մեջ նշել է. «Իրանի հետ խոսեք հարգանքի, ոչ թե պատժամիջոցների լեզվով»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 16, 2024 06:42 Asia/Tehran
  • Լոնդոնում ԻԻՀ դեսպանությունն. Մեզ հետ խոսեք հարգանքի, ոչ թե պատժամիջոցների լեզվով

Pars Today-ի հաղորդմամբ՝ Լոնդոնում ԻԻՀ դեսպանությունն, անդրադառնալով «Չամրան 1» հետազոտական արբանյակի հաջող արձակմանը և արևմտյան պատժամիջոցների ստվերում Իրանի տիեզերական արդյունաբերության առաջընթացին, X-ում արած գրառման մեջ նշել է. «Իրանի հետ խոսեք հարգանքի, ոչ թե պատժամիջոցների լեզվով»։

Իրանական «Չամրան 1» հետազոտական արբանյակն արձակվել է «Ղայեմ 100» արբանյակակրի միջոցով և հաջողությամբ տեղակայվել երկրի 550 կմ ուղեծրում։ 
Լոնդոնում Իրանի դեսպանատունը X –ում հրապարակված գրառման մեջ նշել է․ «Իրանը հաջողությամբ տիեզերք է ուղարկել սեփական արտադրության «Չամրան 1» հետազոտական արբանյակը։ Անցել է այն ժամանակը, երբ Իրանը պաշտպանվելու համար ուներ ցամաք-ցամաք թեկուզ մեկ հրթիռի կարիք։ Այսօր, չնայած պատժամիջոցներին, Իրանը տիեզերք է ուղարկում սեփական առաջադեմ արբանյակը»։
ԻԻՀ ԱԳՆ  խոսնակ Նասեր Քանանին նույնպես X-ի իր օգտահաշվում արած գրառման մեջ հայտարարել էր․ «Անխոհեմ սանկցիոներները ևս մեկ անգամ ստացան  իրենց անտրամաբանական գործողությունների պատասխանը»։