Իրանն իսլամական աշխարհի մերձեցման մայրաքաղաք
https://parstoday.ir/hy/news/iran-i223084-Իրանն_իսլամական_աշխարհի_մերձեցման_մայրաքաղաք
Իրանում, ավելի քան 200 արտասահմանցի հյուրերի մասնակցությամբ, կկայանա Իսլամական մերձեցման 38-րդ համաժողովը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 16, 2024 06:47 Asia/Tehran
  • Իրանն իսլամական աշխարհի մերձեցման մայրաքաղաք

Իրանում, ավելի քան 200 արտասահմանցի հյուրերի մասնակցությամբ, կկայանա Իսլամական մերձեցման 38-րդ համաժողովը։

Pars Today-ի հաղորդմամբ՝ համաժողովի գլխավոր քարտուղարն ասել է. «Իսլամական միասնության համաժողովի 38-րդ նստաշրջանի բացման արարողությունը տեղի կունենա  սեպտեմբերի 19-ին՝ Թեհրանում,  234 կրոնագետների և մշակութաբանների ներկայությամբ»։
Հոջաթոլէսլամ Համիդ Շահրիարին հավելել է․ «Համաժողովի բացմանը ներկա է գտնվելու նաև ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեքյանը»։
Նա հավելել է․ «Հյուրերի թվում են 30 երկրների կրոնական և պաշտոնական գործիչներ, որոնք հիմնականում միջազգային կրոնական կազմակերպությունների ղեկավարներ են կամ մուֆթիներ։ Առաջին անգամ մենք ունենք հյուրեր նաև ԱՄՆ-ից, Արևելյան Ասիայից,  Արևմտյան Ասիայից, Մալայզիայից, Ինդոնեզիայից և ընդհանուր առմամբ 30 իսլամական երկրներից։ Հյուրերի թվում են նաև 30 կանայք, իսլմական 30 երկրներից»։ 
Նշելով, որ Ալ-Աղսա մզկիթն իսլամական աշխարհի ընդհանուր սիրտն է, Հոջաթոլէսլամ Համիդ Շահրիարին ասել է․ «Այսօր մուսուլմանական ումմային միավորող ամենակարևոր  խնդիրը Պաղեստինի հարցն է։ Հետևաբար, այս տարի մենք Միասնության կոնֆերանսի շրջանակներում կանդրադառնանք նաև Պաղեստինի հարցին»։