Իրանում նշում են իսլամի մարգարեի ծննդյան օրը և մեկնարկել է «Միասնության շաբաթը»
https://parstoday.ir/hy/news/iran-i223086-Իրանում_նշում_են_իսլամի_մարգարեի_ծննդյան_օրը_և_մեկնարկել_է_Միասնության_շաբաթը
Այսօր իսլամի մարգարե Մուհամմադ Մուստաֆայի ծննդյան օրն է։ Սուննիներն իսլամի մարգարեի ծննդյան օրը նշում են Ռաբի ալ-Ավալ ամսի 12-ին, իսկ շիաները՝ 17-ին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 16, 2024 06:55 Asia/Tehran
  • Իրանում նշում են իսլամի մարգարեի ծննդյան օրը և մեկնարկել է  «Միասնության շաբաթը»

Այսօր իսլամի մարգարե Մուհամմադ Մուստաֆայի ծննդյան օրն է։ Սուննիներն իսլամի մարգարեի ծննդյան օրը նշում են Ռաբի ալ-Ավալ ամսի 12-ին, իսկ շիաները՝ 17-ին։

ԻԻՀ հիմնադիր իմամ Խոմեյնին, ով ինքն էլ իսլամական աշխարհի միասնության ավետաբերներից մեկն էր, մարգարեի ծննդյան օրերի միջև ընկած ժամանակահատվածն անվանեց  «Միասնության շաբաթ», մուսուլման ժողովուրդներին միավորելու և մերձեցնելու նպատակով։ 
Միասնության շաբաթը  հնարավորություն՝ է ավելի ուշադիր քննարկելու իսլամական աշխարհի համերաշխության և միասնության անհրաժեշտությունը, հատկապես խռովությամբ և քաոսով լի այս ժամանակաշրջանում:
Չնայած իսլամի տարբեր ճյուղերին հետևող մուսուլմանների մոտ կան տարբերություններ, սակայն նրանք ունեն նաև բազմաթիվ ընդհանրություններ, ինչպիսիք են հավատքը մեկ Աստծո, Սուրբ գրքի, մարգարեի և նույն ղիբլայի նկատմամբ:
ԻԻՀ հեռուստատեսության Հայերեն ռադիոժամը շնորհավորում է աշխարհի բոլոր մուսուլմաններին այս բարեբաստիկ օրվա և  «Միասնության շաբաթվա» մեկնարկի կապակցությամբ։