Իրանում Բելառուսի դեսպանը հիացել է Իրանի հյուսիսային նահանգի զբոսաշրջային կարողություններով
Նշելով, որ Բելառուսը տարբեր ոլորտներում կարող է համագործակցել Մազանդարան նահանգի հետ, Իրանում Բելառուսի դեսպանն ասել է.- Իրանի հյուսիսային շրջանի այս հատվածը զբոսաշրջային աննախադեպ կարողություններ ունի։
Իրանի հյուսիսում գտնվող Մազանդարան նահանգն ունի գեղեցիկ զբոսաշրջային վայրեր, այդ թվում Դոհեզար, սեհեզար և Լաֆուրի անտառները, Աբբաս Աբադ անտառային ճանապարհը, Դալխանի, Ռաշ Սանգդեհ և Փանլանգ Դառեհ անտառները, Ուբեն և Գեզուի ջրվեժները, ինչպես նաև Ֆիլբանդ, Ջաննաթ Ռուդբար և Ջավահերդե գյուղերը։
Parstoday-ի փոխանցմամբ՝ Իրանում Բելառուսի դեսպան Դիմիտրի Կալցովը Սարիում Մազանդարանի նահանգապետի հետ հանդիպմանն ասել է.- Այս նահանգի զբոսաշրջային կարողությունները շատ ակնառու են, և կան համագործակցության բազմաթիվ ոլորտներ։
Նշելով, որ Իրանի Մազանդարան նահանգի և Բելառուսի Գոմել նահանգի գործարարներն ու Առևտրի պալատի ներկայացուցիչները պետք է համատեղ հանդիպումներ անցկացնեն, Կալցովը հավելել է.-Այս երկու նահանգներում կան բազմաթիվ առևտրային համագործակցության ոլորտներ, որոնք պետք է իրականացվեն։
Իրանը գտնվում է գլոբալ տարանցիկ խաչմերուկում, որը մի կողմից հասնում է Հեռավոր Արևելք, մյուս կողմից՝ ԱՊՀ երկրներ, մյուս կողմից՝ դեպի Եվրոպա և Աֆրիկա:
Բացի ծովային հաղորդակցության ճանապարհներից, Իրանն ունի նաև երկաթուղային լավ ճանապարհներ, այնպես որ աշխարհում երկաթուղային տարանցման համար սահմանված չորս երթուղիներից երեքն անցնում են Իրանով։