Շահրիարի գրական փառատոն․ Թավրիզի համալսարանում Հայաստանի ուսումնասիրությունների սեղանի բացումը
https://parstoday.ir/hy/news/iran-i223146-Շահրիարի_գրական_փառատոն_Թավրիզի_համալսարանում_Հայաստանի_ուսումնասիրությունների_սեղանի_բացումը
Այսօր՝ երեքշաբթի, պարսկական պոեզիայի և գրականության օրվա առիթով Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Թավրիզ քաղաքում, տեղի ունեցավ իրանցի անվանի բանաստեղծ Շահրիարի 9-րդ միջազգային գիտամշակութային համագումարը (Շահրիարի գրական փառատոն)։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 17, 2024 14:29 Asia/Tehran
  • Շահրիարի գրական փառատոն․ Թավրիզի համալսարանում Հայաստանի ուսումնասիրությունների սեղանի բացումը

Այսօր՝ երեքշաբթի, պարսկական պոեզիայի և գրականության օրվա առիթով Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Թավրիզ քաղաքում, տեղի ունեցավ իրանցի անվանի բանաստեղծ Շահրիարի 9-րդ միջազգային գիտամշակութային համագումարը (Շահրիարի գրական փառատոն)։

Միջազգային այս համագումարի ընթացքում Թավրիզի համալսարանում բացվեց Հայաստանի ուսումնասիրությունների սեղանը,  և  բարձր գնահատվեց  անվանի  իրանագետ, Հայաստանի Սլավոնական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի  ղեկավար, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանի ջանքերը։ Նա պարգևատրվեց Շահրիարի գրական փառատոնի պատվո շքանշանով։ 

Պրոֆեսոր Գառնիկ Ասատորյանն իր ելույթում ասաց. «Անհրաժեշտ է վերանայել լեզվի և գրականության բնագավառում բազմաթիվ հասկացությունների սահմանումը, հատկապես մայրենի լեզու, ոչ մայրենի լեզու, երկրորդ լեզու և փոքրամասնության  ու  մեծամասնության նման տերմիններ և արևմտյան մոդելների փոխարեն պետք է օգտագործել տարածաշրջանային մոդելներ»։

Նա հավելել է.-«Իրանում մեծ թվով Իրանասերներ և լեզվի ականավոր դասախոսներ  Ատրպատականից են , քանի որ Ատրպատականը միշտ եղել է Իրանի կարևոր կենտրոններից մեկը և իրանցիների խորհրդանիշը»։

Ատրպատականի հնագույն լեզվի հետ մեկտեղ պարսկերենը կարևոր դեր է ունեցել Կովկասյան տարածաշրջանում։