Իրանի նախագահ. Մենք պատերազմող չենք, մենք պաշտպանում ենք մեր իրավունքները
https://parstoday.ir/hy/news/iran-i223162-Իրանի_նախագահ._Մենք_պատերազմող_չենք_մենք_պաշտպանում_ենք_մեր_իրավունքները
Նշելով, որ Իրանը չի եղել և չի լինելու որևէ պատերազմի նախաձեռնող, ԻԻՀ նախագահն ասել է. «Հաջորդ շաբաթ ՄԱԿ-ում ես պաշտպանելու եմ Իրանի ժողովրդի իրավունքները»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 18, 2024 06:35 Asia/Tehran
  • Իրանի նախագահ. Մենք պատերազմող չենք, մենք պաշտպանում ենք մեր իրավունքները

Նշելով, որ Իրանը չի եղել և չի լինելու որևէ պատերազմի նախաձեռնող, ԻԻՀ նախագահն ասել է. «Հաջորդ շաբաթ ՄԱԿ-ում ես պաշտպանելու եմ Իրանի ժողովրդի իրավունքները»։

Իրանի ռադիոհեռուստատեսության հաղորդմամբ՝ իսլամական խորհրդարանում ունեցած ելությում, Մասուդ Փեզեշքյանն ասել է․ «Անցած 200 տարվա ընթացքում դուք պատմության մեջ չեք տեսնի, որ Իրանը ներխուժած լինի որևէ երկիր։ Սակայն նրանք մեզանից ներկայացրել են այնպիսի պատկեր, որից պետք է վախենալ»։ 

Անդրադառնալով Իրանի դեմ  պատժամիջոցների սահմանմանը, Փեզեշքյանն ասել է․ «Նրանք տարածաշրջանում հիմնել են Սիոնիստական ռեժիմը և զինել մինչև ատամները, հետո մեզ ասում են, որ չպետք է ունենանք ոչ մի տեսակի զենք, որպեսզի ցանկացած պահի սիոնիստները   ռմբակոծեն մեզ»։ 
Նա նշել է․ «Մենք բռնության առջև չենք խոնարհվում»։ 

Հաջորդ կիրակի Մասուդ Փեզեշքյանը մեկնել է Նյու Յորք, որտեղ ելույթ է ունենալու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում։ 

Այցի շրջանակում, բացի՝ «Ղեկավարները հանուն ապագայի» նիստում ունեցած ելույթից, Փեզեշքյանը կհանդիպի ամերիկաբնակ իրանցիների, կրոնական առաջնորդների, ԶԼՄ-ների ղեկավարների, վերլուծական կենտրոնների, եվրոպական, ասիական և իսլամական աշխարհի որոշ երկրների ղեկավարների հետ։