Փեզեշքյանը կարևորում է Թեհրան- Մոսկվա հարաբերությունների զարգացումը
https://parstoday.ir/hy/news/iran-i223164-Փեզեշքյանը_կարևորում_է_Թեհրան_Մոսկվա_հարաբերությունների_զարգացումը
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանն Իրանի նախագահը նշել է, որ Թեհրանի և Մոսկվայի հարաբերությունները զարգանում են։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 18, 2024 06:42 Asia/Tehran
  • Փեզեշքյանը կարևորում է Թեհրան- Մոսկվա հարաբերությունների զարգացումը

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանն Իրանի նախագահը նշել է, որ Թեհրանի և Մոսկվայի հարաբերությունները զարգանում են։

Երեկ կայացած հանդիպման ժամանակ, Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ Իրանի   14-րդ կառավարությունը քայլեր է ձեռնարկել երկու երկրների հարաբերությունների մակարդակը բարելավելու ուղղությամբ։ 

Նա նշել է, որ Իրանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների և համագործակցության խորացումն ու ամրապնդումը կնպաստի երկու երկրների դեմ սահմանված պատժամիջոցների և անարդար քայլերի արդյունավետության նվազեցմանը, հավելելով․ «Թեհրանի և Մոսկվայի հարաբերությունները կզարգանան մշտական, շարունակական և հարատև ճանապարհով»։

Հանդիպմանը  Սերգեյ Շոյգուն ընդգծել է,  որ ՌԴ նախագահը խնդրել է իրեն ԻԻՀ պաշտոնյաներին փոխանցել այն ուղերձը, որ տարածաշրջանային հարցերում Իրանի հետ համագործակցության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը  չի փոխվել։

Նա ասել է․ «Պարոն Պուտինն անհամբեր սպասում է Ռուսաստանի Կազան քաղաքում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում Ձերդ Գերազանցության հետ հանդիպմանը»: