Փեզեշքյանը կարևորում է Թեհրան- Մոսկվա հարաբերությունների զարգացումը
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանն Իրանի նախագահը նշել է, որ Թեհրանի և Մոսկվայի հարաբերությունները զարգանում են։
Երեկ կայացած հանդիպման ժամանակ, Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ Իրանի 14-րդ կառավարությունը քայլեր է ձեռնարկել երկու երկրների հարաբերությունների մակարդակը բարելավելու ուղղությամբ։
Նա նշել է, որ Իրանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների և համագործակցության խորացումն ու ամրապնդումը կնպաստի երկու երկրների դեմ սահմանված պատժամիջոցների և անարդար քայլերի արդյունավետության նվազեցմանը, հավելելով․ «Թեհրանի և Մոսկվայի հարաբերությունները կզարգանան մշտական, շարունակական և հարատև ճանապարհով»։
Հանդիպմանը Սերգեյ Շոյգուն ընդգծել է, որ ՌԴ նախագահը խնդրել է իրեն ԻԻՀ պաշտոնյաներին փոխանցել այն ուղերձը, որ տարածաշրջանային հարցերում Իրանի հետ համագործակցության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվել։
Նա ասել է․ «Պարոն Պուտինն անհամբեր սպասում է Ռուսաստանի Կազան քաղաքում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում Ձերդ Գերազանցության հետ հանդիպմանը»: