ԻԻՀ ԱԳՆ խոսնակն Իսրայելի կիբերահաբեկչությունը որակել է որպես համաշխարհային սպառնալիք
https://parstoday.ir/hy/news/iran-i223180-ԻԻՀ_ԱԳՆ_խոսնակն_Իսրայելի_կիբերահաբեկչությունը_որակել_է_որպես_համաշխարհային_սպառնալիք
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ կապի միջոցների պայթյունների միջոցով Լիբանանում իսրայելի իրրականացրած ահաբեկչությունը զանգվածային սպանության օրինակ է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 18, 2024 12:15 Asia/Tehran
  • ԻԻՀ ԱԳՆ խոսնակն Իսրայելի կիբերահաբեկչությունը որակել է որպես համաշխարհային սպառնալիք

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ կապի միջոցների պայթյունների միջոցով Լիբանանում իսրայելի իրրականացրած ահաբեկչությունը զանգվածային սպանության օրինակ է։

Նասեր Քանանին ասել է. «Լիբանանում իրականացված ահաբեկչական գործողությունը  Սիոնիստական ռեժիմի և դրա վարձկանների համատեղ գործողությունների շարունակությունն է։ Այն հակասում է բարոյական և մարդասիրական բոլոր սկզբունքներին, հատկապես՝ միջազգային մարդասիրական իրավունքին։ Անհրաժեշտ է այս կապակցությամբ միջազգային քրեական հետապնդում իրականացնել և պատասխանատվության ենթարկել ռեժիմին»։ 
Pars Today-ի փոխանցմամբ՝ Քանանին հավելել է. «Այս ահաբեկչությունը, որն իրականում զանգվածային սպանություն է, ևս մեկ անգամ հստակ ապացուցում է, որ Սիոնիստական ռեժիմը, ի լրումն Պաղեստինի ժողովրդի դեմ պատերազմական հանցագործությունների և ցեղասպանության, լրջորեն վտանգում է տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը»։ 
ԻԻՀ ԱԳՆ խոսնակն ասել է․ «Ռեժիմի ահաբեկչական գործողություններին և սպառնալիքներին դիմակայելն ակնհայտ անհրաժեշտություն է, և անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը արագ գործի` ռեժիմի հանցագործ իշխանությունների անպատժելիությանը վերջ դնելու համար»։ 
ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին նույնպես դատապարտել է Իսրայելի կողմից Լիբանանում իրականացված կիբերահաբեկչությունն, ասելով․ «Իսրայելի ռեժիմը պետք է պատասխան տա այս նողկալի հանցագործության համար»։ 
Երեքշաբթի երեկոյան լրատվամիջոցները հայտնել են Լիբանանի մի քանի շրջաններում կապի   սարքերի պայթյունների մասին։ 
Լիբանանի ԱՆ տվյալներով՝  ահաբեկչության արդյունքում զոհվել է 11, վիրավորվել՝ 2750 մարդ։