Իրանի տարածքով երկաթուղային տարանցման ծավալն աճել է
Սեպտեմբեր 18, 2024 12:19 Asia/Tehran
Վերջին հինգ ամիսների ընթացքում Իրանի տարածքով երկաթուղային ճանապարհով տարանցման ծավալն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 47 տոկոսով։
Pars Today-ի փոխանցմամբ՝ ըստ հրապարակված վիճակագրության, երկաթուղային հատվածով տարանցիկ բեռների քանակը հասել է 773 հազար տոննայի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (526 հազար տոննա) աճել է 47 տոկոսով։
Նույն ժամանակահատվածում, ըստ առկա տվյալների՝ գնացքով տեղաշարժվել է 12,8 մլն մարդ։
Իսկ երկաթուաղյին բեռնափոխադրումները կազմել են 17 մլն տոննա։