ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել
https://parstoday.ir/hy/news/iran-i223236-ԱՄՆ_ն_հակաիրանական_նոր_պատժամիջոցներ_է_սահմանել
Շարունակելով հակաիրանական պատժամիջոցների և առավելագույն ճնշման ձախողված քաղաքակաությունը, Վաշինգտոնը, մարդու իրավունքների վերաբերյալ կեղծ մեղադրանքների հիմամբ, պատժամիջոցներ է սահմանել 12 իրանցիների նկատմամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 19, 2024 14:49 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել

Շարունակելով հակաիրանական պատժամիջոցների և առավելագույն ճնշման ձախողված քաղաքակաությունը, Վաշինգտոնը, մարդու իրավունքների վերաբերյալ կեղծ մեղադրանքների հիմամբ, պատժամիջոցներ է սահմանել 12 իրանցիների նկատմամբ։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը չորեքշաբթի օրը հայտարարել է. «ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկման գրասենյակը պատժամիջոցներ է սահմանում 12 անձի նկատմամբ՝ Իրանի ժողովրդին ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս բռնաճնշումների ենթարկելու հետ կապ ունենալու  պատճառով»։

Հայտարարության մեջ ասված է․ «Պատժամիջոցները կիրառվում են ԻՀՊԿ անդամների, Իրանի բանտերի կազմակերպության պաշտոնյաների  և Իրանի սահմաններից դուրս մահացու գործողություններ իրականացնողների նկատմամբ»։

Պատժամիջոցները սահմանվել են Կանադայի ու Ավստրալիայի հետ համաձայնեցվվելուց հետո։

ԱՄՆ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մեթյու Միլլերը երկուշաբթի օրը խոստովանել էր, որ Ջո Բայդենի վարչակազմի վարած  զսպման, ճնշման և դիվանագիտության երկակի քաղաքականության շրջանակներում, Վաշինգտոնը ավելի քան 500 պատժամիջոցներ է սահմանել Թեհրանի դեմ։