Իրանի արևմուտքում չեզոքացվել է ահաբեկչական խմբավորում
ԻՀՊԿ «Համզա Սեյեդ ալ-Շոհադա» շտաբի մամուլի գրասենյակը հայտարարել է, որ Իրանի արևմուտքում սպանվել են «Քոմլե» խմբավորման մի քանի անդամներ։
Հաղորդվում է, որ կորպուսի ցամաքային ուժերի իրականացրած գործողության արդյունքում սպանվել է խմբավորան ռազմական հրամանատարներից Ռիբվար Քարիմյանը։
Հայտարարության մեջ ասված է, որ շտաբը ոչնչացնելու է Իրանի անվտանգությանը սպառնացող ցանկացած ահաբեկչական և դրա անդամներին, որտեղ էլ որ նրանք լինեն։
Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ձաևավորված «Քոմլե» ահաբեկչական խմբավորումը հանցագործություններ է կատարել Իրանի քրդաբնակ շրջաններում, հատկապես՝ Քուրդիստան նահանգում, որոնք երբեք չեն ջնջվի այս շրջանների բնակիչների հիշողություններից։
Այդ հանցագործությունների թվում կարելի է նշել սուննի հոգևորականին իր գրքերի մեջ այրելը և մի քանի ընտանիքի անդամների սպանությունը։