Թեհրանի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնը հնարավորություն է՝ տաղանդներին ներկայացնելու համար
https://parstoday.ir/hy/news/iran-i223258-Թեհրանի_կարճամետրաժ_ֆիլմերի_փառատոնը_հնարավորություն_է_տաղանդներին_ներկայացնելու_համար
Թեհրանի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնն Իրանի կինեմատոգրաֆիական կարևոր իրադարձություններից է, որի անցկացման 40 տարիների ընթացքում բազմաթիվ տաղանդներ են մուտք գործել պրոֆեսիոնալ կինոաշխարհ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 20, 2024 07:45 Asia/Tehran
  • Թեհրանի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնը հնարավորություն է՝  տաղանդներին ներկայացնելու համար

Թեհրանի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնն Իրանի կինեմատոգրաֆիական կարևոր իրադարձություններից է, որի անցկացման 40 տարիների ընթացքում բազմաթիվ տաղանդներ են մուտք գործել պրոֆեսիոնալ կինոաշխարհ։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ մեկ ամիս անց կմեկնարկի Թեհրանի կարճամետրաժ ֆիլմերի 40-րդ միջազգային փառատոնը, որն իր շուրջը կհավաքի ոլորտով հետաքրքրվողներին և հնարավորություն կընձեռի նախորդ սերունդների փորձը փոխանցել նոր սերունդներին։

Թեհրանի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնը 40 տարիների ընթացքում ծառայել է որպես իրանական գեղարվեստական կինոյի  բազմաթիվ տաղանդների  աճի հարթակ և  միշտ եղել է աշխարհի ամենահեղինակավոր գործիչների ուշադրության կենտրոնում։   

Թեհրանի կարճամետրաժ ֆիլմերի 41-րդ միջազգային փառատոնը, որի նախագահը կլինի  Մեհդի Ազարփանդարը, կանցկացվի հոկտեմբերի 18-23-ը։