Մեկնաբանություն - Իրանը ամենաանվտանգ ճանապարհն է հնդկական ապրանքների Կովկաս և Ռուսաստան տարանցման համար
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հնդկաստանի դեսպանն ընդգծել է, որ Հնդկաստանին անհրաժեշտ է անվտանգ ճանապարհ՝ իր առևտուրը զարգացնելու և Եվրասիայի ու Կովկասի տարածաշրջաններին միանալու համար, և Իրանի Իսլամական Հանրապետությունը Նյու Դելիի համար ամենաանվտանգ, լավագույն և տնտեսապես ամենաձեռնտու ճանապարհն է։
Իրանի հյուսիսում գտնվող Անզալի նավահանգստային համալիր այցելելուց հետո, Իրանում Հնդկաստանի դեսպան Ռուդրա Գաուրավ Շրեստը երկաթգծով Բանդար Անզալիի միացումը Իրանի հարավում գտնվող Բանդար Աբասին համարել է մեծ իրադարձություն առևտրի զարգացման ոլորտում։
Նշելով,որ Հնդկաստանը ձգտում է Իրանի, Ռուսաստանի և միջին Ասիայի ու Պարսից ծոցի երկների ներկայությամբ տնտեսական մեծ քայլ կատարել, դեսպան Ռուդրա Գաուրավ Շրեստը հավելել է,-Մենք մտադիր ենք ներկայացնելով Չաբահարի երթուղու և հյուսիս-հարավ միջանցքի ներուժն ու հնարավորությունները շահագրգիռ կողմերին, ինչպիսիք են ապրանքների սեփականատերերը և ապահովագրական ընկերությունները, փորձում ենք ձեռք բերել նրանց վստահությունն այս երթուղին ավելի շատ օգտագործելու համար: Հյուսիս-Հարավ միջանցքը Իրանի և Հնդկաստանի միջև հայտնի տարանցիկ երթուղիներից է, և այս երկրի ապրանքները Մումբայ նավահանգստով տեղափոխվելու են Բանդար Աբբաս, իսկ այս նավահանգստից Անզալի նավահանգիստ, այնտեղից էլ՝ Միջին Ասիայի երկրներ, Ռուսաստան և Կովկաս։
Իր աշխարհագրական դիրքի բերումով, Իրանի Իսլամական Հանրապետությունը համարվում է տարբեր մայրցամաքների և տարածաշրջանների խաչմերուկ, բացի այդ, Իրանի միջանցքներով ապրանքների տեղափոխման անվտանգությունն ու էժանությունն արժանացել են գործարարների և երկրների ավելի մեծ ուշադրությանը։
Նկատի ունենալով Եվրասիական ու Կովկասյան երկների և Ռուսաստանի հետ Հնդկաստանի հարաբերությունների զարգացումը, այս հարցը կարևոր է Հնդկաստանի համար, քանի որ այս երկիրը տնտեսական համագործակցության զարգացմանը զուգընթաց կարիք ունի Ռուսաստանի և Եվրասիական ու Կովկասյան երկրների հետ հաղորդակցության միջանցքներին հասանելիություն ունենալուն։ Ուստի Իրանի Իսլամական Հանրապետությունում Հնդկաստանի դեսպանը հայտարարեց, որ նավահանգստային, մաքսային և լոգիստիկ աջակցության ոլորտում համագործակցությունը կարող է շատ կարևոր լինել Թեհրանի ու նաև հարևան երկրների հետ Նյու Դելիի տնտեսական գործունեության ապագայի համար, և այդ ներուժը առկա է Հնդկաստանի կառավարության և ընկերությունների ներդրումների համար:
Բացի այդ, Բանդար Անզալիի ամենակարեւոր առավելությունը Կասպից ծովի նավագնացության առկայությունն է՝ ռուսական եւ իրանական նավատորմի 250 առեւտրային նավերով։
Ամեն դեպքում, Իրանի Իսլամական Հանրապետությունը Ռուսաստանի և Հնդկաստանի միջև գործարար փոխգործակցության համար ժամանակի և ծախսերի առումով տնտեսապես ամենաձեռնտու ճանապարհն է:
Առավել դրան, Հնդկաստանը լավ ներդրում է կատարել Իրանի հարավում գտնվող Մաքրանի և Չաբահարի ափերին, ուստի Բանդար Անզալիի միացումը Մաքրանի ափերին, ինչպես նաև Բանդար Անզալիի կապը Ռուսաստանի հետ, լավ ձեռքբերում են համարվում Հնդկաստանից և Ռուսաստանից ապրանքներ ուղարկելու համար։
Ներկայում իրանական նավահանգիստները կարևոր դեր ունեն Հնդկաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական փոխգործակցության ոլորտում և Հնդկաստանից Ռուսաստան են տեղափոխում շինանյութեր, կերամիկա, սալիկներ և քար, իսկ Ռուսաստանից Հնդկաստան քարածուխ և պոտաշ պարարտանյութ:
Ի դեպ Գիլան նահանգն ունի նաև գյուղատնտեսական արտադրանք, ինչպիսիք են կիվին ու ձիթապտուղը, ինչու չէ նաև դեղագործական հնարավորություններ՝ Հնդկաստանի հետ հարաբերությունների զարգացման համար, ինչը կարող է նպաստել երկու կողմերի միջև առևտրային հարաբերությունների ընդլայնմանը։