Հեշտացվել է Հայաստանի քաղաքացիների մեքենաների երթևեկը դեպի Իրան
https://parstoday.ir/hy/news/iran-i223612-Հեշտացվել_է_Հայաստանի_քաղաքացիների_մեքենաների_երթևեկը_դեպի_Իրան
Իրականացվել է Հայաստանի քաղաքացիների մեքենաների երթևեկը դեպի Իրան հեշտացնելու ծրագիրը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 28, 2024 18:19 Asia/Tehran
  • Հեշտացվել է Հայաստանի քաղաքացիների մեքենաների երթևեկը դեպի Իրան

Իրականացվել է Հայաստանի քաղաքացիների մեքենաների երթևեկը դեպի Իրան հեշտացնելու ծրագիրը։

Իրանի մշակութային ժառանգության նախարարի մասնակցությամբ հանդիսավոր արարողությամբ մեկնարկել է հայ ուղևորների և զբոսաշրջիկների մեքենաների մաքսային արտոնագիր տրամադրելու գործընթացը՝ մաքսային ձևակերպումները նվազեցնելու և Իրանի և այլ երկրների միջև երթևեկությունը  հեշտացնելու նպատակով։ 

Զբոսաշրջության շաբաթվա հետ միաժամանակ, այս  արարողությունը տեղի է ունեցել այսօր՝ շաբաթ, Թեհրանի Ռաշիդիե հյուրանոցում,  որին ներկա էին Մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Ռեզա Սալեհի Ամիրին, զբոսաշրջության գծով փոխնախագահ Ալի Ասղար Շալբաֆյանը և Իրանի Իսլամական Հանրապետության զբոսաշրջության և ավտոմոբիլային կենտրոնի գործադիր տնօրեն Մոհամմադ Հոսեյն Սուֆին։

Այս արարողության ընթացքում և Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Նորդուզ սահմանային տերմինալի հետ ուղիղ վիդեո կապ հաստատելով, Իրանի զբոսաշրջության և ավտոմոբիլային կենտրոնի կողմից տրված մաքսային անցագրով այս երկրի մշակութային ժառանգության նախարարի կողմից  Հայաստանի առաջին մեքենայի ժամանակավոր մուտքի հրաման է արաձակվել։

Այս նախագծի համաձայն՝ այսուհետ Իրան ժամանելու համար ՀՀ քաղաքացիները կարող են ամենակարճ ժամկետում մուտք գործել Իրան՝ իրենց մեքենաների համար կառնետ դե պասաժ կամ մաքսային անցման գրգույկ  ստանալուց հետո։