ԻՀՊԿ. Օկուպացված տարածքների ուղղությամբ արձակված հրթիռների 90%-ը հաջողությամբ խոցել է թիրախները
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ օկուպացված տարածքների ուղղությամբ արձակված հրթիռների 90%-ը հաջողությամբ խոցել է թիրախները։
Sepah News-ի փոխացնցմամբ՝ կորպուսի հայտարարության մեջ ասվում է. «ԻԻՀ այլ զինված ուժերի օգնությամբ, «Ազնիվ խոստում-2» գործողության ընթացքում, գրավյալ տարածքներում գտնվող ռազմավարական կենտրոնները թիրախավորվել են իրանական հրթիռներով:
Գործողության ընթացքում հարվածներ են հասցվել այն ռազմաբազաներերին, որտեղ ծրագրվել են Դիմադրության առաջնորդների, հատկապես նահատակ Իսմայիլ Հանիեի, Լիբանանի «Հեզբոլլահի» առաջնորդ նահատակ սեյեդ Հասան Նասրալլահի, «Հեզբոլլահի» ռազմական հրամանատարների և Պաղեստինի իսլամական դիմադրության այլ հրամանատարների սպանությունները»։
Կորպուսը հայտարարել է․ «Չնայած այդ տարածքները պաշտպանված են եղել ամենաառաջադեմ պաշտպանական համակարգերով, հրթիռների 90%-ը հաջողությամբ խոցել է թիրախները, իսկ Սիոնիստական ռեժիմը սարսափած է Իսլամական Հանրապետության հետախուզական և օպերատիվ գերակայությունից։
Գործողությունն իրականացվել է օրինական պաշտպանության իրավունքի հիմամբ և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։ Իսկ հակառակորդի ցանկացած հիմար քայլի պատասխանը կլինի ավելի կործանարար»։