Գեներալ-մայոր Բաղերի.Թիրախավորվել է Սիոնիստական ռեժիմի երեք ավիաբազա  
https://parstoday.ir/hy/news/iran-i223784-Գեներալ_մայոր_Բաղերի.Թիրախավորվել_է_Սիոնիստական_ռեժիմի_երեք_ավիաբազա
ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետն անդրադարձել է «Ազնիվ խոստում 2» գործողության մանրամասներին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 02, 2024 05:11 Asia/Tehran
  • Գեներալ-մայոր Բաղերի.Թիրախավորվել է Սիոնիստական ռեժիմի երեք ավիաբազա  

ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետն անդրադարձել է «Ազնիվ խոստում 2» գործողության մանրամասներին։

Նա նշել է․ «Գործողության ընթացքւոմ թիրախավորվել են Սիոնիստական ռեժիմի երեք ավիաբազաներ»։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին ասել է․ «ԻՀՊԿ  ռազմաօդային ուժերը  հերոսական և խիզախ գործողությամբ վրեժխնդիր եղան Սիոնիստական ռեժիմի բազմաթիվ հանցագործությունների համար»։
Նշելով, որ անցած 2 ամիսները  ծանր օրեր էին Իրանի ժողովրդի և Դիմադրության առանցքի համար, Բաղերին հավելել է․ «Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեյի սպանությունից հետո, անսալով  ամերիկացիների, եվրոպացիների և ուրիշերի՝ Գազայում հրադադարի հաստատմանը նպաստելու համար զսպվածություն ցուցաբերելու կոչերիին, մենք դժվար ժամանակաշրջան ենք ապրել։ Սակայն ամերիկացիների աջակցությամբ և նույնիսկ «կանաչ լույսով», Սիոնիստական հանցավոր ռեժիմը մեծացրեց իր հանցագործությունների շրջանակը և ջարդեր իրականացրեց Լիբանանում ու սպանեց «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար սեյեդ Հասան Նասրալլահին, ինչպես նաև Լիբանանում ԻՀՊԿ գլխավոր խորհրդական Սարդար Նիլֆուրուշանին»։ 
ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետն ասել է․ «Իրավիճակն այլևս տանելի չէր, և փառք Աստծո,  կորպուսը հրթիռային գործողությամբ թիրախավորեց Սիոնիստական ռեժիմի կարևոր հենակետերը։ Սակայն նույնիսկ այդ հարձակումների ժամանակ Իրանը պահպանել է համապատասխան սկզբունքները և հարվածներ հասցրել միայն ռազմաօդային բազաներին։ Հարձակման ժամանակ թիրախավորվել է երեք ավիաբազա, որոնց թվում՝ «Մոսադի» շտաբը, F35 կործանիչների հիմնական տեղակայման վայրը՝ Նավաթիմ ավիաբազան և Հացարիմ ավիաբազան, որտեղից իրականացվել է սեյեդ Հասան Նասրալլահի սպանության գործողությունը։ Թիրախավորվել են նաև Գազայի հատվածում գտնվող տանկերի և զինվորների տեղակայման կենտրոնները»։
Նա հավելել է․ «Գործողության ընթացքում չեն թիրախավորվել Սիոնիստական ռեժիմի տնտեսական և արդյունաբերական ենթակառուցվածքները և ժողովուրդը, մինչդեռ դա լիովին հնարավոր էր»։
Բաղերիի խոսքով․ «ԻՀՊԿ-ն և Իրանի զինված ուժերը  պատրաստ են կրկնել այս հարձակումը և՛ պաշտպանական, և՛ հարձակողական նպատակով։ Եթե խելագարված Սիոնիստական ռեժիմը չվերահսկվի ԱՄՆ-ի ու Եվրոպայի կողմից և ցանկանա շարունակել իր հանցագործություններն ուղղված մեր երկրի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության դեմ, երեկ գիշեր իրականացված գործողությունը կկրկնվի բազմապատիկ ավելի մեծ ծավալներով և դրա ընթացքում կթիրախավորվեն նրանց բոլոր ենթակառուցվածքները»։
Գեներալ-մայոր Բաղերին հավելել է. «Հուսով ենք, որ ԱՄՆ-ն վերջ կտա իր վարած քաղաքականությանը  և կկանգնեցնի այս հանցագործին, ու տարածաշրջանը կգնա դեպի խաղաղություն»։