Քանանի. Մենք հավատարիմ ենք տարածաշրջանի կայունությանը և խիստ ենք ագրեսորների նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i223786-Քանանի._Մենք_հավատարիմ_ենք_տարածաշրջանի_կայունությանը_և_խիստ_ենք_ագրեսորների_նկատմամբ
Սիոնիստական ռեժիմի ռազմաբազաների վրա Իրանի հրթիռային հարձակումից հետո, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է․ «Մենք հավատարիմ ենք տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը և խիստ ենք ագրեսորների նկատմամբ»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 02, 2024 05:53 Asia/Tehran
  • Քանանի. Մենք հավատարիմ ենք տարածաշրջանի կայունությանը և խիստ ենք ագրեսորների նկատմամբ

Սիոնիստական ռեժիմի ռազմաբազաների վրա Իրանի հրթիռային հարձակումից հետո, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է․ «Մենք հավատարիմ ենք տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը և խիստ ենք ագրեսորների նկատմամբ»։

Նա նշել է․ «ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի հիմամբ սահմանված անվտանգության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության իրավունքի հիմամբ, մենք վճռականորեն գործեցինք շփոթված ագրեսորների դեմ»։

ԻԻՀ ԱԳՆ խոսնակի խոսքով․ «ԻԻՀ ԶՈՒ  կարողությունը, խիզախությունը և պաշտպանական ուժը, գերագույն հրամանատարի իմաստությունը, ճիշտ մարտավարությունն ու տոկունությունը հպարտության աղբյուր են բոլոր իրանցիների համար»։ 

Քանանին ասել է․ «Սիոնիստական ռեժիմը և նրա աջակիցները պետք է իմանան, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը գործում է վճռականորեն։ ԻԻՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ազգային անվտանգության դեմ ուղղված ոչ մի արկածախնդիր և չմտածված գործողություն անպատասխան չի մնա։ Եվս մեկ անգամ ապացուցվեց, որ Իրանի երկար ձեռքերը կարող են հասնել ցանկացած կետի»։ 

Նրա խոսքով․ «Տարածաշրջանի և Արևմտյան Ասիայի ապագան նախանշելու են տարածաշրջանի իսկական տերերն ու այնտեղ ապրող ազգերը,  ոչ թե արմատազուրկ և ինքնություն չունեցող զավթիչները և ագրեսորները»: