Իմամ Խամենեի. Տարածաշրջանում պատերազմին վերջ տալու միակ ճանապարհը Ամերիկայի չարիքի հեռացումն է
https://parstoday.ir/hy/news/iran-i223808-Իմամ_Խամենեի._Տարածաշրջանում_պատերազմին_վերջ_տալու_միակ_ճանապարհը_Ամերիկայի_չարիքի_հեռացումն_է
Իմամ Խամենեին Արևմտյան Ասիայի տարածաշրջանում պատերազմին վերջ տալու միակ ճանապարհը համարել է Ամերիկայի չարիքի հեռացումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 02, 2024 12:18 Asia/Tehran
  • Իմամ Խամենեի. Տարածաշրջանում պատերազմին վերջ տալու միակ ճանապարհը Ամերիկայի չարիքի հեռացումն է

Իմամ Խամենեին Արևմտյան Ասիայի տարածաշրջանում պատերազմին վերջ տալու միակ ճանապարհը համարել է Ամերիկայի չարիքի հեռացումը։

Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Իմամ Խամենեին չորեքշաբթի օրը գիտական ​​էլիտայից, օլիմպիադաների ու իրանական բուհերի ընդունելության քննությունների լավագույններից հարյուրավոր մարդկանց հետ հանդիպման ժամանակ ասել է, որ տարածաշրջանի խնդիրների պատճառը Միացյալ Նահանգներն ու որոշ եվրոպական երկրներն են, որոնք ստում են՝ խոսելով խաղաղության և հանգստության մասին, և հետևաբար, տարածաշրջանում հակամարտություններին և պատերազմներին վերջ տալու միակ ճանապարհը այդ երկրների չարիքի հեռացումն է։

Ինչպես հաղորդում է ParsToday-ը, Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդը տարածաշրջանում Ամերիկայի և արևմտյան երկրների կողմից պատերազմ հրահրելու գործողությունների օրինակ է համարել Սադամի (Իրաքի մահապատժի ենթարկված բռնապետի) դրդումը Իրանի վրա հարձակվելու և դառն ու դժվարին օրեր ստեղծելու համար և հավելել.

Իրանի և Իրաքի երկու երկրների միջև ներկայիս համակրանքը, որի դրսևորման գագաթնակետն է Արբայինի (Իմամ Հոսեյնի քառասնօրյակի տարելիցը) մեծ երթը, վառ օրինակ է, որը ցույց է տալիս, որ տարածաշրջանի խնդիրների հիմնական պատճառը խաղաղության կեղծ հավակնողներն են, որոնց չարիքը տարածաշրջանից պետք է հեռացվի՝ Աստծո կամոք,  իրանական ազգի մեծ ջանքերով, Իսլամական հեղափոխությունից ոգեշնչմամբ և այլ ազգերի համագործակցությամբ։

Իմամ Խամենեին այս հանդիպմանը նաև էլիտարությունը և էլիտաների կերտման հիմքը դասել է երկրի կարևորագույն ունեցվածքի շարքին՝ ասելով, որ Էլիտաների կերտման համար կարևորագույն հիմքը բանականության գործակիցն է, իսկ Իրանն աշխարհի առաջատար երկրներից է մարդկանց խելացիության առումով։

Անդրադառնալով աշխարհում գիտության սրընթաց զարգացումներին՝ Իսլամական հեղափոխության առաջնորդը էլիտաներին գիտական ​​վերելքի ջիհադի կոչ արեց և ընդգծեց, որ երկրին անհրաժեշտ է գիտական ​​նոր վերելք և շարժում, ինչը էլիտաների պարտականությունն է։

Իսլամական հեղափոխության առաջնորդը գիտական ​​նոր շարժման և վերելքի ստեղծումը համարեց էլիտաների ջիհադ, և ընդգծելով, որ նոր գիտական ​​շարժումն ու վերելքը կհանգեցնեն մրցակիցների և չարակամների նկատմամբ գերազանցության, ավելացրեց, որ գիտական ու տեխնոլոգիական գերազանցության արդյունքներից կլինի այն, որ թշնամու ձեռքը այլևս չի կարողանա հարվածել Գազայի և Բեյրութի ալ-Դահիայի  բնակիչներին և կկանխվի պատերազմների հրահրումը, որն այրում է ժողովրդի և երիտասարդության սրտերը: