Փեզեշքյան․ Իսրայելի ցանկացած սխալին Իրանի պատասխանն ավելի ջախջախիչ կլինի
https://parstoday.ir/hy/news/iran-i223818-Փեզեշքյան_Իսրայելի_ցանկացած_սխալին_Իրանի_պատասխանն_ավելի_ջախջախիչ_կլինի
ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է․ «Մենք ապացուցել ենք, որ լուրջ ենք վերաբերվում Իրանի ժողովրդի պատվի ու հպարտության հարցին։ Եվ եթե Սիոնիստական ռեժիմը փորձի սխալ քայլ անել, ապա շատ ավելի ջախջախիչ պատասխան կստանա»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 02, 2024 13:45 Asia/Tehran
  • Փեզեշքյան․ Իսրայելի ցանկացած սխալին Իրանի պատասխանն ավելի ջախջախիչ կլինի

ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է․ «Մենք ապացուցել ենք, որ լուրջ ենք վերաբերվում Իրանի ժողովրդի պատվի ու հպարտության հարցին։ Եվ եթե Սիոնիստական ռեժիմը փորձի սխալ քայլ անել, ապա շատ ավելի ջախջախիչ պատասխան կստանա»:

Այսօր առավոտյան կայացած կառավարության նիստում, գնահատելով երեկ երեկոյան  ԻԻՀ զինված ուժերի կողմից Սիոնիստական ռեժիմի ռազմական և անվտանգության կենտրոնները թիրախավորելու գործողությունը, Փեզեշքյանն ասել է․ «Այս պատվաբեր գործողությունը համապատասխանում էր միջազգային չափանիշներին և աշխարհին ևս մեկ անգամ ցույց տվեց իրանցիների ազգային հպարտությունը»։

Նշելով, որ այս գործողությունը ևս մեկ անգամ փաստեց, որ Իսրայելի «Երկաթե գմբեթ» համակարգն ապակուց ավելի փխրուն է, ԻԻՀ նախագահը հավելել է․ «Մենք պատերազմ չենք փնտրում, բայց պատերազմից չենք վախենում և ժողովրդի ու երկրի անվտանգությունը, հեղինակությունն ու պատիվը պահպանելու հարցում սահմաններ չենք ճանաչում»։ 

Իրանի դատական համակարգի ղեկավար հոջաթոլէսլամ վալմոսլեմին Ղոլամհոսեյն Մոհսենի Էժեին, Սիոնսիտական ռեժիմի դեմ Իրանի հրթիռային գործողությունից հետո, հայտարարել է․ «Աստծո կամքով աշխարհը շուտով կազատվի մարդանման ու հանցագործ սիոնիստների գոյությունից և Սիոնիստական ռեժիմը կկործանվի»։