Հայաստանցիներն Իրան են գալիս Չաբահար նավահանգստում ներդրումներ անելու նպատակով
Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության փոխնախագահի խոսքով, առաջիկա ամիսներին Հայաստանից պատվիրակություն կժամանի այս երկիր՝ այցելելու Չաբահար նավահանգիստ և ծանոթանալու Իրանի հարավում գտնվող այս նավահանգստի ներդրումային հնարավորություններին։
Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության փոխնախագահ Սեյեդ Մոհամմադ Ղանադզադեն ասել է, որ Իրանը տարբեր երկրների հետ տնտեսական և քաղաքական բոլոր հարաբերություններում խրախուսում և ներկայացնում է Հյուսիս-Հարավ միջանցքն ու Չաբահարի նավահանգիստը:
Ղանադզադեն հայտարարել է, որ ԱՊՀ երկրները բոլորը շահագրգռված են ներդրումներ կատարել Իրանի Չաբահար նավահանգստում, և հավելել. «Վերջերս նաև Ղազախստանն էր դիմել Իրանին՝ Չաբահարի շրջանում ներդրումներ կատարելու վերաբերյալ»։
Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության փոխնախագահը նշել է, որ ԱՊՀ երկրների շահագրգռվածությունը Չաբահար նավահանգստում ներդրումների կատարելու համար, բեռների պահման, բեռնաթափման հարթակների և լոգիստիկ համալիրների ստեղծումն է, որպեսզի այս տարանցիկ ճանապարհով կարողանան իրենց բեռները տեղափոխել ցանկալի կետեր և նպատակային երկրներ։
Ղանադզադեն հայտարարել է․ «Իրանն էլ միանշանակ ողջունում է օտարերկրացիների և իրանցիների ներդրումներն այս շրջանում, ուստի մենք փորձում ենք անհրաժեշտ ենթակառուցվածքներ ապահովել ներքին և օտարերկրյա ներդրողների համար, ովքեր հետաքրքրված են ներդրումներ կատարել այս տարածաշրջանում»: