Մեկնաբանություն-Եվրոպացիներն աջակցելով Իսրայելի հանցագործություններին, հանդես են գալիս որպես խաղաղության ջատագովներ
Սահաբ - Իսրայելի ռեժիմի ահաբեկչական և ագրեսիվ գործողություններին Իրանի օրինական ռազմական պատասխանի հետևանքով իրարանցում է առաջացել եվրոպացիների մոտ և այժմ նրանք հանդես են գալիս որպես խաղաղության ջատագովներ։
Արձագանքելով Սիոնիստական ռեժիմի ագրեսիաներին Լիբանանի «Հեզբոլլահի» պաշտպանական և Իրանի պատասխան գործողություններին՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շուլցը պահանջել է դադարեցնել հարձակումները Իսրայելի դեմ՝ խոստանալով համագործակցել այդ երկրի գործընկերների հետ՝ Իսրայելի և Լիբանանի Հեզբոլլահի միջև հրադադար հաստատելու համար։
Եվրոպացիները, հատկապես այս մայրցամաքի մեծ պետությունները, ինչպիսին Գերմանիան է, երբեք չեզոք և ազնիվ միջնորդներ չեն եղել Պաղեստինյան տարածքները գրաված սիոնիստների ագրեսիայի նկատմամբ։ Այս քաղաքականությունը չի սահմանափակվում անցյալ տարվա հոկտեմբերի 7-ից հետո տեղի ունեցած զարգացումներով և Գազայի դեմ սիոնիստների ագրեսիայով։ 1948 թվականին Պաղեստինում իսրայելական կեղծ ռեժիմի հռչակումից ի վեր եվրոպացիները միշտ պաշտպանել են սիոնիստներին։
Պաղեստինը զավթած սիոնիստներն ապավինելով եվրոպացիների այս աջակցությանը, արել են ամեն կարգի հանցագործություն։ «Ալ-Աքսա փոթորիկ» գործողությունից հետո, եվրոպական երկրների շատ ղեկավարներ, այդ թվում՝ Օլաֆ Շուլցը, ժամանեցին Թել Ավիվ և իրենց համակողմանի աջակցությունը հայտնեցին Իսրայելին։ Առանց սիոնիստական հանցագործությունների մասին հիշատակելու՝ նրանք Պաղեստինի իսլամական դիմադրության շարժմանը խնդրեցին առանց որևէ նախապայմանի ազատ արձակել իսրայելցի գերիներին։ Սա այն դեպքում, երբ սիոնիստները, ըստ ՄԱԿ-ի պաշտոնյաների և Արևմուտքում մարդու իրավունքների պաշտպանների, Գազայում որևէ հանցագործություն չեն կատարել: Սիոնիստական ռեժիմի ղեկավարների գերազանցության ձգտող և ռասիստական տեսակետն այնպիսին է, որ նրանք քննադատում են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին Իրանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությունը չդատապարտելու համար և արգելել են նրա մուտքը օկուպացված Պաղեստին։
Սիոնիստների գերազանցության ձգտումն ու ռասիստական մոտեցումը տիրում են նաև արևմտյան կառավարությունների շրջանում: Արևմտյան կառավարություններն իրենց համարում են աշխարհում մարդու իրավունքների պաշտպաններ։ Մարդու իրավունքների սահմանման մեջ եվրոպական կառավարությունների ցուցիչները կարելի է ստուգել սիոնիստական ոճրագործությանը և պաղեստինցիների կողմից իրենց պապենական հողի օրինական պաշտպանությանը և սիոնիստական ագրեսիային դիմակայելու նրանց արձագանքով: Նրանք Պաղեստինի և Լիբանանի դիմադրության խմբին անվանում են ահաբեկիչներ՝ Սիոնիստական ագրեսիայի դեմ կանգնելու համար, սակայն սիոնիստական ագրեսիան և տասնյակ հազարավոր մարդկանց կոտորածը Պաղեստինում և Լիբանանում համարում են օրինական ինքնապաշտպանություն և աջակցում են Իսրայելի ռեժիմին։ Արդյո՞ք այս քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան գերազանցության ձգտում և ռասիզմ: Օկուպացված Պաղեստինում ապրող հրեայի մահվան համար նրանց այսպես կոչված մարդասիրության ձայնը հասնում է երկինք, բայց տասնյակ հազարավոր պաղեստինցի ու լիբանանցի կանանց ու երեխաների ամենօրյա սպանության դիմաց նրանք գեթ մի ափսոսանք չեն հայտնում։
Գերազանցության ձգտման այս մոտեցումը կարելի է տեսնել Իրանի օրինական գործողություններից և տասնյակ բալիստիկ հրթիռներ արձակելուց և իսրայելական մի քանի ռազմակայաններ ու հետախուզական կենտրոններ թիրախավորելուց ժամեր անց: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր լայենը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ես ամենախիստ կերպով դատապարտում եմ բալիստիկ հրթիռներով Իրանի հարձակումը Իսրայելի վրա։ Նման գործողությունները վտանգում են տարածաշրջանային կայունությունը և լարվածություն տարածում ծայրահեղ անկայուն իրավիճակում»։ Սակայն Արևմտյան Ասիայի տարածաշրջանում խաղաղության և կայունության համար մտահոգված եվրոպական նույն իշխանությունները երբ Դամասկոսում Իրանի հյուպատոսությունը հայտնվեց սիոնիստների թիրախում և նահատակվեցին իրանցի մի քանի ռազմական խորհրդականներ, կամ Թեհրանում Իրանի պաշտոնական հյուրը՝ Իսմայիլ Հանիեն սպանվեց, ոչ մի հակազդեցություն չցուցաբերեցին։
Սակայն Իրանի գործողություններն իր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության օրինական պաշտպանության համար տարածաշրջանում անկայունություն են առաջացնում: Եվրոպացիների այս երկերեսանիությունը, գերազանցության ձգտումն ու ռասիստական մոտեցումը միայն մեկ արդյունք ունեն, այն է օկուպանտ սիոնիստներին աջակցությամբ անկայունության տարածում տարածաշրջանում։ Եվրոպական պետություններն իրենց մարդասիրական հավակնություններում այս երկակի քաղաքականությամբ մեղսակից են Պաղեստինում և Լիբանանում սիոնիստների բոլոր հանցագործություններին: