Հոկտեմբեր 03, 2024 18:38 Asia/Tehran
  • Իրանի ԱԳՆ են կանչվել Թեհրանում Գերմանիայի եւ Ավստրիայի  ներկայացուցչությունների ղեկավարները

Արևմտյան Եվրոպայի բաժնի գլխավոր տնօրենը Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարություն է կանչել Թեհրանում Գերմանիայի եւ Ավստրիայի ներկայացուցչությունների ղեկավարներին։

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, ԻԻՀ ԱԳ նախարարության արևմտյան Եվրոպայի բաժնի գլխավոր տնօրեն Մաջիդ Նիլի Ահմադաբադին ասել է․-Սիոնիստական ոտնձգիչ ռեժիմին պատժելու Իրանի օրինական,  պատասխանատու և ազդեցիկ  քայլից հետո  Գերմանիայում և Ավստրիայում Իրանի դեսպանների   ԱԳՆ հրավիրելու անընդունելի քայլի հետևանքով, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարություն են կանչվել Թեհրանում Գերմանիայի դեսպան Մարկուս Պոզելը և Ավստրիայի դեսպան Դիտրիխ Հայմ Թեյը։

Իրանի արտգործնախարարության Արեւմտյան  Եվրոպայի բաժնի գլխավոր տնօրենը դեսպաններին է փոխանցել Իրանի բողոքը՝ այդ երկրների արտգործնախարարություններ դեսպաններին հրավիրելու համար, եւ հայտարարել, որ Իսլամական Հանրապետությունը վճռական է իր անվտանգությունն ապահովելու հարցում։

«Իրանի զինված ուժերի գործողությունները համահունչ են օրինական պաշտպանության սկզբունքին, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածում, եւ երկամսյա զսպվածությունից հետո այն իրագործվել է տարածաշրջանում անվտանգության հաստատմանը և կայունությանը նպաստելու նպատակով»,- ասել է Իրանի արտգործնախարարության Արևմտյան Եվրոպայի բաժնի գլխավոր տնօրենը։

Նա նաեւ եվրոպական որոշ երկրների մեղադրել է հակամարտությունների ընթացքում Իսրայելին աջակցելու եւ դրանք դադարեցնելու համար Իսրայելի ռեժիմին տրամադրվող ֆինանասկան ու ռազմական աջակցությունը չկանգնեցնելու համար։

 

Պիտակ