Թեհրանում մեկնարկել է սեյեդ Հասան Նասրալլահի ոգեկոչման արարողությունը
Թեհրանի Իմամ Խոմեյնու մզկիթում, իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի ներկայությամբ, կմեկնարկի Դիմադրության դրոշակակիր, նահատակ սեյեդ Հասան Նասրալլահի հիշատակի արարողությունը։
«Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ սեյեդ Հասան Նասրալլահի, գեներալ Նիլֆուրուշանի և նրանց ուղեկիցների ոգեկոչման արարողությունը կմնեկնարկի 10։30-ին։
Արարողությունը կշարունակվի մինչև ուրբաթօրյա աղոթքի քարոզների մեկնարկը, որից հետո, հեղափոխության գերագույն առաջնորդի գլխավորությամբ, կկատարվի ուրբաթօրյա աղոթքը։
Մզկիթի դռները հանրության առջև բացվել են առավոտյան 05։30-ից և «Մեհր» գործակալության թղթակցի փոխանցմամբ, մարդկանց հոսքը շարունակվում է։
Մզկիթ մուտք գործող իրանցիները կրում են հեղափոխության գերագույն առաջնորդի, նահատակ սեյեդ Հասան Նասրալլահի, նահատակ գեներալ հաջ Ղասեմ Սոլեյմանիի և Դիմադրության այլ նահատակների լուսանկարները։