Մեկնաբանություն - Իրանի փոխադարձ պատասխանը Սիոնիստական ​​ռեժիմին համապատասխանում էր միջազգային օրենքներին
(last modified Sat, 05 Oct 2024 14:28:27 GMT )
Հոկտեմբեր 05, 2024 17:58 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Իրանի փոխադարձ պատասխանը Սիոնիստական ​​ռեժիմին համապատասխանում էր միջազգային օրենքներին

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը «Ազնիվ Խոստում-2» գործողության ժամանակ, ցուցադրելով Սիոնիստական ​​ռեժիմին պատժելու իրենց ռազմավարական հնարավորությունները, կատարեցին միանգամայն արժանապատիվ գործողություն՝ հիմնված միջազգային օրենքների վրա։

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը երկրի ինքնիշխանությաունը խախտելու, ինչպես նաև  նահատակներ Իսմայիլ Հանիեին, Սեյեդ Հասան Նասրալլահին, գեներալ-մայոր Սեյեդ Աբբաս Նիլֆորուշանին սպանելու և Պաղեստինում ու Լիբանանում անմեղ կանանց և երեխաներին կոտորելու Սիոնիստական ​​ռեժիմի հանցավոր գործողությունների նկատմամբ որոշակի ժամանակ զսպվածություն ցուցաբերելուց հետո, ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն երկրի օրինական պաշտպանվելու իրավունքով, հոկտեմբերի 1-ին «Ազնիվ Խոստում 2» գործողության ընթացքում հարյուրավոր բալիստիկ հրթիռներով թիրախավորեցին Սիոնիստական ​​ռեժիմի անվտանգային, լրտեսության և ռազմական կենտրոնները։

«Յա Ռասուլալլահ» օրհնյալ ծածկագրով «Ազնիվ Խոստում 2» գործողության ընթացքում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրթիռները հարվածել են Սիոնիստական ​​ռեժիմի անվտանգության և հետախուզական թիրախներին, և կրակոցների 90%-ը հաջողությամբ խոցել են թիրախները, և Սիոնիստական ​​ռեժիմը խուճապի է մատնվել Իրանի Իսլամական Հանրապետության հետախուզական և օպերատիվ գերակայությունից։ Այս օպերացիան իրականացվել է Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի հավանությամբ, զինված ուժերի գլխավոր շտաբի ծանուցմամբ, բանակի և Պաշտպանության նախարարության աջակցությամբ։

Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները «Ազնիվ Խոստում 2» գործողությունից հետո ընդգծել են, որ այս գործողությունը պատասխան է տարածաշրջանում Սիոնիստական ​​ռեժիմի կրկնվող չարագործություններին, և սիոնիստների կողմից ճգնաժամերի ստեղծման շարունակման դեպքում Իրանը միշտ պատրաստ է քայլեր ձեռնարկել, և ցանկացած պահի Իրանի զինված ուժերը փոխադարձ պատասխան կտան Սիոնիստական ​​ռեժիմի վարքագծին համապատասխան։

«Ազնիվ Խոստում 2» գործողությունը ցույց է տալիս Իրանի ռազմական կարողությունը տարածաշրջանում կայունություն հաստատելու և սիոնիստների մշտական ​​ճգնաժամ առաջացնող և Արևմուտքի ռազմական ու ֆինանսական լիարժեք աջակցությունը վայելող մաքսիմալիստական նկրտումներին դիմակայելու համար։ Այս գործողությունն իրականացվել է միջազգային օրենքների և ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի հիման վրա, որը յուրաքանչյուր երկրին իրավունք է տալիս պաշտպանվելու ագրեսորներից։

 

Սիոնիստական ​​ռեժիմին պատասխանելու Իրանի փաստարկի հիմնական հարցը եղել է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի վկայակոչումը, որը թույլ է տալիս բոլոր երկրներին հակադարձել և պատժել ագրեսորին՝ արտաքին հարձակումների ու սպառնալիքների դեմ իրենց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը օրինականորեն պաշտպանելու իրավունքի շրջանակներում։ Ռազմական կամ ահաբեկչական հարձակումներից երկրի պաշտպանությունը ճանաչվում է որպես միջազգային օրենքների ու իրավունքի շրջանակի կարևոր մաս:

Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ուրբաթ օրը (հոկտեմբերի 4-ին) Թեհրանի կրոնաքաղաքական ուրբաթօրյա աղոթքի ժամանակ մարդկանց հսկայական ու փառահեղ հավաքում մուսուլմանների միասնությունն ու համերաշխությունն համարեց աստվածային ողորմությունն ու արժանապատվությունը վայելելու և թշնամիների նկատմամբ հաղթանակի հիմք, և ընդգծեց, որ Իսլամական պաշտպանական վճիռների, Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրության և միջազգային օրենքների Համաձայն, Իրանի զինված ուժերի փայլուն գործը սիոնիստական ​​արնախում ռեժիմին պատժելու հարցում, լիովին լեգիտիմ և օրինական էր, և այս հարցում Իսլամական Հանրապետությունը որևէ պարտականություն զգալու դեպքում, առանց հապաղելու կամ շտապելու, կգործի վճռականորեն, ամուր և հուժկու կերպով։

«Ազնիվ Խոստում 2» գործողությունը տարածաշրջանում կայունության և անվտանգության պահպանման Իրանի Իսլամական Հանրապետության ռազմավարությունն է, որը ճգնաժամային իրավիճակի է հասել Սիոնիստական ​​ռեժիմի և նրանց արևմտյան աջակիցների լարվածություն առաջացնող գործողություններով։ Իրավազրկվածներին պաշտպանելը և ներքին հնարավորություններին ապավինելը նույնպես այս գործողության կարևոր ուղերձն էր տարածաշրջանի և Իրանի բարեկամ երկրների համար։