Իրանի նախագահ.Մարդու իրավունքները պաշտպանելու վերաբերյալ Եվրոպայի և ԱՄՆ-ի պնդումները հակասական են
https://parstoday.ir/hy/news/iran-i224054-Իրանի_նախագահ.Մարդու_իրավունքները_պաշտպանելու_վերաբերյալ_Եվրոպայի_և_ԱՄՆ_ի_պնդումները_հակասական_են
Իրանի նախագահը հակասական է որակել Սիոնիստական ​​ռեժիմին Եվրոպայի և ԱՄՆ-ի աջակցությունը և այս երկրների հակասական պահվածքը մարդու իրավունքները պաշտպանելու հարցում։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 08, 2024 15:27 Asia/Tehran
  • Իրանի նախագահ.Մարդու իրավունքները պաշտպանելու վերաբերյալ  Եվրոպայի և ԱՄՆ-ի պնդումները հակասական են

Իրանի նախագահը հակասական է որակել Սիոնիստական ​​ռեժիմին Եվրոպայի և ԱՄՆ-ի աջակցությունը և այս երկրների հակասական պահվածքը մարդու իրավունքները պաշտպանելու հարցում։

Tasnim լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը երեքշաբթի օրը Իրանի  մշակութային ժառանգության տնօրենների  և ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ քննադատելով Եվրոպայի և ԱՄՆ-ի  հակասական պահվածքը Սիոնիստական ​​ռեժիմին աջակցելու հարցում, ասել է․-«Նրանք մի բարբարոսական ռեժիմ են բերել տարածաշրջան, և Եվրոպան ու ԱՄՆ-ն  ​​աջակցում են դրան»։

Փեզեշքյանը Սիոնիստական ​​ռեժիմին մեղադրել է մարդկային սկզբունքները չհարգելու մեջ և հավելել․-«Իսրայելի ցեղասպան ռեժիմը չի հարգում որևէ  մարդկային շրջանակ և հեշտությամբ ռմբակոծում է բնակելի տարածքները և  կանանց, երեխաների, ծերերի և երիտասարդների հավաքավայրը»։
Անդրադառնալով եվրոպացի և ամերիկացի իրավապաշտպանների խոսքերի հակասությանը, Իրանի նախագահը հստակեցրել է, որ նրանք խոսում են մարդու իրավունքների մասին, բայց չկա մեկը, ով նրանց ասի, թե ինչու են սպանում անմեղ կանանց ու երեխաներին։