Հոկտեմբեր 09, 2024 12:43 Asia/Tehran
  • Թեհրանը պատրաստ է ուժով պատասխանել Իսրայելի հնարավոր հարձակմանը. Թուրքիայում Իրանի դեսպան

Թուրքիայում Իրանի դեսպան Մուհամմեդ Հասան Հաբիբոլլազադեն Իսրայելին սպառնացել է ուժային պատասխան տալ՝ նրա կողմից հնարավոր հարձակման դեպքում, գրում է թուրքական Sabah թերթը։

«Այս պահից սկսած այն դարաշրջանը, երբ Իրանը հավատարիմ էր ողջախոհությանը, ավարտվել է: Եթե սիոնիստական ​​ռեժիմը հարձակվի Իրանի վրա, այն կոշտ ուժային պատասխան կստանա: Իրանն այն երկիրը չէ, որը ցանկանում է, որ պատերազմը տարածվի: Մենք ուզում ենք, որ հրադադար հաստատվի Լիբանանում և Պաղեստինում, բայց պայմանով, որ այդ երկրների ու բնակչության իրավունքները կպաշտպանվեն»,- թերթը մեջբերում է դեսպանի խոսքերը։

Հաբիբոլլազադեն նշել է, որ սպասվում է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի այցը Անկարա։ Նա բանակցություններ կանցկացնի Հարավային Կովկասի «3+3» հարթակի շրջանակներում։ Դեսպանը հիշեցրել է, որ այս ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Վրաստան) մասնակիցների երրորդ հանդիպումը նախատեսված է անցկացնել Թուրքիայում։