Հոկտեմբեր 10, 2024 17:00 Asia/Tehran

Իրանն ու Օմանն անցկացրել են առաջին համատեղ զորավարժությունը։

«Թասնիմ» գործակալության փոխանցմամբ՝ ԻՀՊԿ և Օմանի թագավորական նավատորմի ռազմածովային ուժերի մասնակցությամբ ծովում իրականացված փրկարարական համատեղ զորավարժությունը, որը կազմակերպել էր Օմանը, անցկացվել են Հնդկական օվկիանոսի հյուսիսային ջրերում և Հորմուզի նեղուցում: 

Զորավարժությանը, որն իրականացվել է մարտական պատրաստվածության բարձրացման և ծովային անվտանգության գործողությունների իրականացման նպատակով, մասնակցել է «Ջամարան» կործանիչը, ԻԻՀ նավատորմի  հրթիռակիրը, Պահապանների  կորպուսի ռազմածովային ուժերի երկու մարտական նավեր, ինչպես նաև Օմանի ռազմածովային ուժերի վերգետնյա և թռիչքային ստորաբաժանումները։ 

Համատեղ զորավարժություններ են անցկացվել նաև Օմանի Ջաբալ Ալ-Խադեր նահանգում՝   «Լեռան բազեներ 1» անվամբ։

ԻԻՀ բանակի հայտարարության համաձայն՝  Օմանի խնդրանքի համաձայն՝ երկու երկրներն անցկացրել են  համատեղ հակաահաբեկչական զորավարժություն՝ տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի, կայուն անվտանգության և փորձի փոխանակման նպատակով։ 

Զորավարժությունը տևել է երկու օր։ Դրանում ներգրավված են եղել ԻԻՀ բանակի 65-րդ ցամաքային զորքերի բրիգադի արագ արձագանքման ստորաբաժանումներն ու հատուկ նշանակության ջոկատները և Օմանի ոստիկանության ռազմաօդային ուժերը։ 
Իրանը և Օմանը հարևան երկրներ են՝ հարուստ պատմությամբ և մշակութային ու կրոնական ընդհանրություններով, որոնք երկար տարիներ լավ հարաբերություններ ունեն միմյանց հետ։