Իրանը նամակ է հղել ԱԽ՝ Սիրիայում Իսրայելի իրականացրած ահաբեկչության կապակցությամբ 
https://parstoday.ir/hy/news/iran-i224226-Իրանը_նամակ_է_հղել_ԱԽ_Սիրիայում_Իսրայելի_իրականացրած_ահաբեկչության_կապակցությամբ
ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչն ԱԽ-ին նամակ է հղել Սիրիայում  Իսրայելի կողմից Սիրիայում մարդասիրական և բժշկական կենտրոնների վրա իրականացրած հարձակումների կապակցությամբ, նշելով, որ նման հաստատությունների կանխամտածված թիրախավորումը  միջազգային մարդասիրական իրավունքի ակնհայտ խախտում է և ռազմական հանցագործություն:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 12, 2024 09:54 Asia/Tehran
  • Իրանը նամակ է հղել ԱԽ՝ Սիրիայում Իսրայելի իրականացրած ահաբեկչության կապակցությամբ 

ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչն ԱԽ-ին նամակ է հղել Սիրիայում  Իսրայելի կողմից Սիրիայում մարդասիրական և բժշկական կենտրոնների վրա իրականացրած հարձակումների կապակցությամբ, նշելով, որ նման հաստատությունների կանխամտածված թիրախավորումը  միջազգային մարդասիրական իրավունքի ակնհայտ խախտում է և ռազմական հանցագործություն:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Ամիր Սաիդ Իրավանին  նամակով դիմել է ԱԽ նախագահ Պասկալ Քրիստիանին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, որում անդրադառնալով Սիրիայում Իրանի Կարմիր մահիկի կազմակերպության դաշտային հիվանդանոցի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակմանը, նշել է․ «Մարդասիրական օգնության կառույցի դեմ ուղղված դեմ այս նողկալի հարձակումը միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է և սարսափելի գործողություն՝ մարդկային կյանքեր փրկելուն ուղղված ջանքերի դեմ»։
Իրավանին ասել է, որ Սիրիայում իսրայելական ռեժիմի կողմից թիրախավորված դաշտային հիվանդանոցի նպատակն էր օգնել Իսրայելի ագրեսիայի հետևանքով տեղահանված լիբանանցիներին։
Նամակում ասված է, որ Իրանի Կարմիր մահիկն ավելի  վաղ պաշտոնապես տեղեկացրել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ մարդասիրական օգնության  կենտրոնը բացելու մտադրության մասին:
Սակայն հարձակման հետևանքով, հումանիտար նպատակներով գործող կենտրոնի սարքավորումներն ամբողջությամբ ոչնչացվել են։ 
ՄԱԿ-ում ԻԻՀ դեսպան ու մշտական ներկայացուցիչն ասել է, որ Իրանն  Անվտանգության խորհրդին խնդրում է հնարավորինս խստորեն դատապարտել այս նողկալի հանցագործությունը։