Բաքուն և Թեհրանը քննարկել են Իրանի տարածքով դեպի Նախիջևան երկաթգծի կառուցումը
https://parstoday.ir/hy/news/iran-i224384-Բաքուն_և_Թեհրանը_քննարկել_են_Իրանի_տարածքով_դեպի_Նախիջևան_երկաթգծի_կառուցումը
Ադրբեջանն ու Իրանը քննարկել են Իրանի տարածքով դեպի Նախիջևանը երկաթգծի կառուցումը, ինչի մասին X սոցիալական ցանցում գրել է «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ նախագահ Ռովշան Ռուստամովը։
(last modified 2025-11-23T15:26:47+00:00 )
Հոկտեմբեր 15, 2024 16:34 Asia/Tehran
  • Բաքուն և Թեհրանը քննարկել են Իրանի տարածքով դեպի Նախիջևան երկաթգծի կառուցումը

Ադրբեջանն ու Իրանը քննարկել են Իրանի տարածքով դեպի Նախիջևանը երկաթգծի կառուցումը, ինչի մասին X սոցիալական ցանցում գրել է «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ նախագահ Ռովշան Ռուստամովը։

Նա այս հարցը քննարկել է իր իրանցի գործընկեր Ջաբբար Ալի Զաքերի Սարդրուդիի հետ՝ Թեհրան կատարած այցի շրջանակում:

«Մեր քննարկումների թեման երկաթուղային գծի կառուցումն էր, որը Իրանի տարածքով ուղիղ ցամաքային կապ կապահովի  Լեռնային Ղարաբաղի տարածքների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Բացի այդ, մենք քննարկել ենք Հյուսիս-Հարավ միջանցքի երկայնքով համագործակցության ամրապնդման հարցերը և խոսել երկու երթուղիների զարգացման ուղղությամբ «Ադրբեջանական երկաթուղիների» ձեռնարկած քայլերի, ինչպես նաև մեր ապագա ծրագրերի մասին»,- գրել է Ռուստամովը։