Իրանի խորհրդարանի նախագահ. Սիոնիստական ռեժիմը հասկանում է միայն ուժի լեզուն
https://parstoday.ir/hy/news/iran-i224528-Իրանի_խորհրդարանի_նախագահ._Սիոնիստական_ռեժիմը_հասկանում_է_միայն_ուժի_լեզուն
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ  Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն ասել է. «Եթե Իրանը չպատասխաներ Սիոնիստական ռեժիմի գործողություններին, ապա  ռեժիմը կշարունակեր իր ագրեսիան, քանի որ Իսրայելը հասկանում է միայն ուժի լեզուն»։ 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 18, 2024 13:10 Asia/Tehran
  • Իրանի խորհրդարանի նախագահ. Սիոնիստական ռեժիմը հասկանում է միայն ուժի լեզուն

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ  Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն ասել է. «Եթե Իրանը չպատասխաներ Սիոնիստական ռեժիմի գործողություններին, ապա  ռեժիմը կշարունակեր իր ագրեսիան, քանի որ Իսրայելը հասկանում է միայն ուժի լեզուն»։ 

ԻՍՆԱ-ի հաղորդմամբ՝ ֆրանսիական «Ֆիգարո» թերթին տված հարցազրույցում, անդրադառնալով «Ազնիվ խոստում 2» գործողության իրականացման անհրաժեշտությանը, Ղալիբաֆն ընդգծել է Լիբանանի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումները դադարեցնելու անհրաժեշտությունը, հավելելով. «Իրանը պատրաստ է հրադադարի շուրջ բանակցել Փարիզի հետ»։
Շվեյցարիայի Ժնև քաղաքում Միջազգային միջխորհրդարանական միության հանդիպման շրջանակում «Ֆիգարո» թերթին տված հարցազրույցում, նշելով, որ պատմությունը ցույց է տվել, որ Սիոնիստական ռեժիմը հասկանում է միայն ուժի լեզուն, Ղալիբաֆը թվարկել է Իսրաելի իրականացրած հանցագործությունները, հավելելով․ «Հարձակվելով Սիրիայում Իրանի դիվանագիտական ներկայացուցչության վրա, Իսրայելը սպանել է իրանցի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, իսկ Իրանի  «Ազնիվ խոստում» գործողությունից հետո  Թեհրանում սպանել է Իրանում որպես հյուր գտնվող Իսմայիլ Հանիեին»։ 
Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահն աշխարհի խորհրդարաններին կոչ է արել միջոցներ ձեռնարկել Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները կանխելու ուղղությամբ  և անվտանգ ճանապարհ բացել Լիբանանի ու Գազայի հատվածի պատերազմից տուժած շրջաններ մարդասիրական օգնություն ուղարկելու համար: 
Մինչ Ժնև մեկնելը Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը մեկօրյա այցով  Բեյրութում էր, որտեղ այցելել է Սիոնիստական ռեժիմի կողմից թիրախավորված տարածքներ։