Գազայում և Լիբանանում տիրող իրավիճակի պատճառով Իրանը պատրաստ է ցանկացած սցենարի. ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/iran-i224570-Գազայում_և_Լիբանանում_տիրող_իրավիճակի_պատճառով_Իրանը_պատրաստ_է_ցանկացած_սցենարի._ԱԳՆ
Հաշվի առնելով Գազայի ճգնաժամի տարածման վտանգը` Իրանը պատրաստ է տարածաշրջանում իրավիճակի զարգացման ցանկացած սցենարի։ Այս հայտարարությունն արել է Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչին Ստամբուլում թուրք գործընկերոջ` Հաքան Ֆիդանի հետ բանակցություններից հետո։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 19, 2024 12:24 Asia/Tehran
  • Գազայում և Լիբանանում տիրող իրավիճակի պատճառով Իրանը պատրաստ է ցանկացած սցենարի. ԱԳՆ

Հաշվի առնելով Գազայի ճգնաժամի տարածման վտանգը` Իրանը պատրաստ է տարածաշրջանում իրավիճակի զարգացման ցանկացած սցենարի։ Այս հայտարարությունն արել է Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչին Ստամբուլում թուրք գործընկերոջ` Հաքան Ֆիդանի հետ բանակցություններից հետո։

«Տարածաշրջանում պատերազմի տարածման լուրջ վտանգ կա։ Մենք խաղաղության կողմնակից ենք, բայց պատրաստ ենք իրավիճակի զարգացման ցանկացած սցենարի», - ասել է նա։

Արաղչիի խոսքով՝ իսրայելական ռեժիմն իր կատարած ռազմական հանցագործություններում սահմաններ չի ճանաչում:

Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը հանդես է գալիս Գազայի հատվածում և Լիբանանում անհապաղ հրադադար հաստատելու օգտին: