ԻԻՀ նախագահ․ Սիոնիստական ռեժիմի ագրեսիան կարժանանա համարժեք պատասխանի
ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ Իրանը չի ձգտում պատերազմի, սակայն կպաշտպանի իր և իր ժողովրդի իրավունքները և հհամարժեք պատասխան կտա Սիոնիստական ռեժիմի ագրեսիային։
Հոկտեմբերի 26-ին Սիոնիստական ռեժիմը ռազմակն գործողություններ իրականացրեց Իրանի Թեհրան, Իլամ և Խուզեստան նահանգերում գտնվող ռազմական կենտրոնների վրա։ Իրանի ՀՕՊ ստորաբաժանումը հաջողությամբ դիմակայեց հարձակումներին։
ՀՕՊ բազայի մամուլի գրասենյակը հայտարարեց, որ հարձակումների պատճառած վնասները սահմանափակ են եղել։
«Սահաբ» գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն անդրադառնալով Իրանի տարածքի նկատմամբ Իսրայելի ռեժիմի ոտնձգությանը, հայտարարել է․ որ Իսլամական Հանրապետությունը երբեք չի ընկրկի որևէ ագրեսորի դեմ։
Նշելով, որ Գազայի հատվածում և Հարավային Լիբանանում Սիոնիստական ռեժիմի հանցագործություններն ապացուցված են ողջ աշխարհի համար, Փեզեշքյանը հավելել է․ «Աշխարհն ականատես է լինում, որ ԱՄՆ-ն խոսում է մարդու իրավունքների և ազատության մասին, սակայն մյուս կողմից լռելում Իսրայելի ռեժիմի կողմից տասնյակ հազարավոր կանանց և երեխաների սպանության նկատմամբ։
Անդրադառնալով Թաֆթանում տեղի ունեցած ահաբեկչությանը, ԻԻՀ նախագահը կոչ է արել պատկան մարմիններին պատժել այս հանցագործության մեղավորներին։
Հոկտեմբերի 26-ին ղությամբ վարձկան ահաբեկիչները Սիստան և Բալուչեստան նահանգի Թաֆթան քաղաքում դաժանաբար սպանեցին 10 իրանցի ոստիկանների։