Արաղչի. Իրանում ոչ մի ահաբեկիչ անձեռնմխելի չէ, նույնիսկ եթե նրան աջակցի Գերմանիան
Pars Today- Իրանում «Թոնդար» ահաբեկչական խմբավորման պարագլխի մահապատժի կապակցությամբ Գերմանիայի կառավարության արձագանքից հետո,Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարն ասել է, որ Իրանում ոչ մի ահաբեկիչ օժտված չէ անձեռնմխելիությամբ, նույնիսկ եթե նրան աջակցի Գերմանիան։
Իրանի ժողովրդի դեմ «Թոնդար» վարձկան և ահաբեկչական խմբավորման չարագործություններից ու հանցագործություններից տարիներ անց, Գերմանիայի քաղաքացիություն ունեցող այս ահաբեկչական խմբավորման պարագլուխ «Ջամշիդ Շարմահդի» մահապատժի դատավճիռը՝ իրավական ընթացակարգն անցնելուց և Իրանի Գերագույն դատարանում դատարանի վճռի վերջնական հաստատումից հետո.հոկտեմբերի 28-ին իրագործվեց։
Ըստ Pars Today-ի, «Թոնդար» ահաբեկչական խմբավորումը, բացի 2008 թվականին Իրանի Շիրազ քաղաքի «Սեյեդ ալ-Շոհդա» Հոսեյնիեում (մզկիթում) իրականացրած պայթյունից, որի հետևանքով նահատակվել է Իրանի 14 քաղաքացի, ևս 300-ը վիրավորվել են, վերջին տարիներին նաև ծրագրում էր իրականացնել մի քանի ահաբեկչական գործողություններ, այդ թվում՝ Շիրազում ամբարտակի պայթեցումը և Թեհրանի գրքի ցուցահանդեսում ցիանիդային ռումբերի պայթյունը, որը ձախողվեց Իրանի անվտանգության ուժերի շնորհիվ։ Այս ահաբեկչական խմբավորումը նաև դեր է ունեցել Իրանի միջուկային արդյունաբերության գիտնականներից մեկի՝ Մասուդ Ալի Մոհամմադիի սպանության գործում։
«Թոնդար» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Ջամշիդ Շարմահդը Իրանում ահաբեկչական հարձակումներ իրականացնելու ժամանակ մի ֆիլմում հայտարարել է, «մենք չենք ամաչում սպանել որեւէ մեկին, միթե՞ հերքել ենք Շիրազի պայթյունը։ Մենք ահաբեկչական հարձակում ենք կատարում և սարսափ առաջացնում»։
«Ջամշիդ Շարմահդի» մահապատժից հետո Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Իրանի Իսլամական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարին։ Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին, արձագանքելով Գերմանիայի կառավարության այդ քայլին, ասել է. «Գերմանական անձնագիրը ոչ մեկին անձեռնմխելիություն չի տալիս, առավել եւս՝ ահաբեկիչ հանցագործին»։
Արաղչին հավելել է. «Ջամշիդ Շարմահդը» բացահայտ և անամոթաբար ղեկավարել է մզկիթի (Հուսեյնիե) վրա իրականացված ահաբեկչական հարձակումը, որը հանգեցրել է 14 անմեղ մարդկանց, այդ թվում՝ կանանց և երեխաների նահատակությանը։ Այս հարձակման ժամանակ վիրավորվել է ավելի քան 200 մարդ։ Բավարար ապացույցներ կան և հասանելի են բոլորին՝ քննարկելու համար:
Իրանի ԱԳ նախարարն դիմելով Գերմանիայի կառավարությանը, ընդգծել է,- «Դադարեցրեք քողարկելը և հոգեբանական խաղեր խաղալը։ Դադարեք աջակցել մանկասպաններին և ահաբեկիչներին և մի թաքնվեք մարդու իրավունքների կեղծ լոզունգների հետևում: Նույնիսկ ձեր սեփական ժողովուրդը ծաղրում է մարդու իրավունքների մասին ձեր գոռոզամիտ հայտարարությունները»:
Նշելով, որ Իրանի ժողովուրդը չի մոռացել այն քիմիական զենքերը, որ գերմանացիները տրամադրել են Սադամի ռեժիմին, Արաղչին հավելել է,- «Գերմանիայի կառավարությունը նաև մեղսակից է Իսրայելի ռեժիմի շարունակվող ցեղասպանությանը, քանի որ Գերմանիան Իսրայելին մահաբեր զենքի երկրորդ մատակարարն է Գազայում ցեղասպանության և Լիբանանում սպանությունների համար:
Իրանի արտգործնախարարն արձագանքելով «Թոնդար» ահաբեկչական խմբավորման պարագլխի մահապատժից հետո, Եվրամիության արտաքին գործերի գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի միջամտողական հայտարարություններին, ասել է,-«Եվրոպան երեսպաշտության խորհրդանիշ է»:
«Պարոն Բորել, երբ ասում եք, որ կյանքը և մարդկային արժանապատվությունը պետք է պաշտպանված լինեն, ես կցանկանայի հավատալ Ձեզ: Բայց Եվրոպայում Ձեր գործընկերներն առանց ամոթի աջակցում են Գազայի ցեղասպանությանն ու Լիբանանի սպանություններին»,- ասել է Արաղչին։