Իմամ Խամենեի. Սիոնիստական ​​ռեժիմը և ԱՄՆ-ն ​​ջախջախիչ պատասխան կստանան
(last modified Sat, 02 Nov 2024 13:44:12 GMT )
Նոյեմբեր 02, 2024 17:14 Asia/Tehran
  • Իմամ Խամենեի. Սիոնիստական ​​ռեժիմը և  ԱՄՆ-ն  ​​ջախջախիչ պատասխան կստանան

Pars Today-Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը, բացատրելով ԱՄՆ-ի ճնշումների և մաքսիմալիստական պահանջների դեմ Իրանի ժողովրդի առնվազն 70-ամյա պայքարի հիմնական պատճառները, ընդգծել է. -«Այս հաղթական ճանապարհին Սիոնիստական ​​ռեժիմը և ԱՄՆ-ն միանշանակ կտրուկ պատասխան կտան Իրանի ժողովրդի դեմ ցանկացած գործողության»։

Հատված մեծարգո առաջնորդի ելույթից - Ինչպես հաղորդում է Pars Today-ը, Իսլամական հեղափոխության առաջնորդ Իմամ Խամենեին իրանցի հազարավոր ուսանողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով իմպերիալիզմին դիմակայելու եղանակի մասին ուսանողներից մեկի առաջարկին, ասել է․-«Բոլորը պետք է իմանան, որ այս պայքարում կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ ռազմական, սպառազինական և քաղաքական գործողությունները՝ Իրանի ժողովրդի նախապատրաստման համար, և երկրի իշխանությունները ներկայումս զբաղված են նման աշխատանքով»։

Նա Իրանի ժողովրդի պայքարն ընդդեմ իմպերիալիզմի համարելով մշտական ու շարունակական խնդիր ժողովրդի կյանքում  հավելել է. -«Համաշխարհային իմպերիալիզմին  և ներկայիս աշխարհակարգը իշխող հանցավոր համակարգին դիմակայելու գործում Իրանի ժողովրդի և իշխանությունների ընդհանուր շարժումը  տրամաբանական և  կրոնի, շարիաթի  ու էթիկայի և  միջազգային իրավունքի համաձայն շարժում  է, և ժողովուրդն  ու իշխանությունները  բոլորովին չեն վարանի ու չեն թերանա այս հարցում»։

Հեղափոխության առաջնորդը իմպերիալիզմի դեմ շարժման  հաջողության և առաջընթացի ևս մեկ նշան է անվանել  Արևմուտքի մշակույթի և քաղաքակրթության ու ԱՄՆ-ի գործողությունների դեմ ամերիկացի ուսանողների մեծ թվով գիտական ​​միությունների տարածած հայտարարությունը  և նրանց կողմից ճնշված երկրների ու ժողովուրդների պաշտպանությունը,  հավելել է. «Այս պայքարն օրեցօր ավելի է սրվելու, և Իրանի ժողովուրդն ու ճնշված ժողովուրդներն ու դիմադրության ճակատը անպայման առաջադիմելու են»։

Նշելով,որ Սիոնիստական ​​ռեժիմի սարսափելի հանցագործությունները Գազայում և 50,000 մարդկանց սպանությունը, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են, և ներկայիս Լիբանանում իրականացվող ողբերգությունները, որոնք բոլորն էլ իրականացվում են ԱՄՆ-ի  լկտի և բացահայտ ռազմական ու  քաղաքական աջակցությամբ ու մասնակցությամբ,  խայտառակել են մարդու իրավունքների մասին նրանց պնդումները, Այաթոլլահ Խամենեին ասել է․-«Այսօր աշխարհը հասկացել է, որ մարդու իրավունքների հանցագործ հավակնորդները, ովքեր Նասրալլահի, Հանիեի և Սոլեյմանիի նման մեծերին ահաբեկիչներ են անվանում, իրենք ահաբեկչական և հանցավոր բանդաներ են»։

Չնայած գաղութատիրական համակարգի լրատվական կառույցների լայնածավալ ջանքերին, աշխարհի հասարակական կարծիքի մոտ  Իրանի  ժողովրդի սիրելի լինելը, համարելով Իսլամական Հանրապետության հաջող և տրամաբանական պայքարի արդյունավետության նշան, Իմամ Խամենեին ասել է,-«Այն, որ «Ազնիվ խոստում» գործողությունից  հետո մարդիկ տարբեր երկրների փողոցներում ցնծում էին,դա նշանակում է, որ Իրանի ժողովրդի շարժումն ընդունված է միջազգային  և իհարկե իսլամական ու Ղուրանական տրամաբանությամբ»։

Վերջում Իսլամական հեղափոխության առաջնորդը նշել է.-«Աստծո կամքով այս իսլամական և մարդասիրական շարժումով Իրանի ժողովուրդը և դիմադրության ճակատը կգտնեն իրենց դիրքն աշխարհում և անպայման կհաղթեն թշնամուն»։