Իրանցի տեխնոլոգները մարտկոցներ են պատրաստել պլաստիկ թափոններից
(last modified Sat, 02 Nov 2024 13:48:55 GMT )
Նոյեմբեր 02, 2024 17:18 Asia/Tehran
  • Իրանցի տեխնոլոգները մարտկոցներ են պատրաստել պլաստիկ թափոններից

Pars Today - Իրանցի մի խումբ հետազոտողներ, ինչ-ոչ մեթոդ ստեղծելով, կարողացել են մարտկոցներ պատրաստել չվերամշակվող պլաստիկից։

Օգտագործելով կարբոնացման-ակտիվացման երկաստիճան գործընթացը՝ հետազոտողները կարողացան սելենը պարփակել թափոն համարվող չվերամշակվող պլաստիկից ստացված մանր ածխածնի մեջ և պատրաստել լիթիում-սելենի մարտկոցի կաթոդ: Ըստ Pars Today-ի, սելեն տարրն ունի մեծ ներուժ, և այդ պատճառով այն համարվում է հարմար նյութ վերալիցքավորվող լիթիումային մարտկոցների կաթոդի համար, իսկ պլաստիկ թափոններից ստացված ածխածինը (PWC) հանդես է գալիս որպես սելենի ընդունիչ և այն ձևավորում է կաթոդային կոմպոզիտ՝ հալված դիֆուզիոն գործընթացի միջոցով:

600 °C-ում ակտիվացված PWC-ից պատրաստված բջիջը ցուցադրում է գերազանց լիցքաթափման ունակություն, ավելի բարձր հոսանքի խտության դեպքում երկար ցիկլի կայունություն ու արագություն, և այդ հատկությունը կարևոր է սելենի արդյունավետ պարփակման, լիթիումի իոնների դիֆուզիայի և լիցքի տեղափոխման համար:

Իրանցի հետազոտողների այս ձեռքբերումը ընդգծում է վերամշակված պլաստիկից ծակոտկեն ածխածնի կայուն զարգացումը որպես լիթիում-սելենի մարտկոցների համար հարմար կաթոդային նյութ, և լուծում է հանդիսանում շրջակա միջավայրի պաշտպանության, էներգիայի պահպանման և չվերամշակվող պլաստիկների օգտագործման խնդրի համար: