Բացվել է Ազգային ձեռարվեստի 37-րդ ցուցահանդեսը
Նոյեմբեր 13, 2024 18:38 Asia/Tehran
Թեհրանի ցուցահանդեսների մշտական վայրում տեղի է ունենում Ազգային ձեռաարվեստի 37-րդ ցուցահանդեսը, որին մասնակցում են արհեստավորներ ամբողջ Իրանից:
Իրանի Իսլամական Հանրապետությունը, որպես գերազանց ու բազմազան արվեստներ ու արհեստներ ունեցող երկիր, հնարավորություն ունի, ձեռարվեստի այդ ոլորտները ներկայացնելով, ոչ միայն տնտեսական բարգավաճում բերել արտադրողներին, այլև արտահանման և արտարժութային եկամուտների հնարավորություններ ստեղծել: