Իրանն ընտրվել է Ասիայի ակադեմիաների և գիտական ընկերությունների ասոցիացիայի փոխնախագահ
https://parstoday.ir/hy/news/iran-i225646-Իրանն_ընտրվել_է_Ասիայի_ակադեմիաների_և_գիտական_ընկերությունների_ասոցիացիայի_փոխնախագահ
ԻԻՀ գիտությունների ակադեմիան ընտրվել է Ասիական գիտությունների ակադեմիաների և գիտական ընկերությունների ասոցիացիայի (AASSA) փոխնախագահ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 14, 2024 12:46 Asia/Tehran
  • Իրանն ընտրվել է Ասիայի ակադեմիաների և գիտական ընկերությունների ասոցիացիայի փոխնախագահ

ԻԻՀ գիտությունների ակադեմիան ընտրվել է Ասիական գիտությունների ակադեմիաների և գիտական ընկերությունների ասոցիացիայի (AASSA) փոխնախագահ:

Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ Ասիայի գիտությունների ակադեմիաների և գիտական ասամբլեաների ասոցիացիան հանդիսանում է Գիտությունների ակադեմիաների միջազգային համագործակցության կազմակերպության (IAP) դուստր ձեռնարկություն և ներառում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 32 երկրներ:

Միության նպատակն է նպաստել անդամ երկրների զարգացմանը՝ գիտության ու տեխնոլոգիաների միջոցով։

Հոկտեմբերի 26-ից 31-ը Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում կայացած՝ Ասիական գիտական միության և գիտական ժողովների Գլխավոր ասամբլեայի նիստին ԻԻՀ գիտությունների ակադեմիայի անունից մասնակցել էր ակադեմիայի քարտուղար Մոհամմադռեզա Շամս Արդաքանին։

Իրանի գիտությունների ակադեմիան նախագահի գարսենյակին կից իրավաբանական կառույց է, որը բաղկացած է հումանիտար, հիմնական, բժշկական, ճարտարագիտական, իսլամական և գյուղատնտեսական գիտությունների խմբերից: