Իրանը դատապարտել է Դամասկոսի բնակելի թաղամասերի վրա Իսրայելի հարձակումները
ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային դատապարտել է Դամասկոսի բնակելի թաղամասերի վրա Իսրայելի ռեժիմի հարձակումները։
Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ Դամասկոսի բնակելի թաղամասերի վրա Սիոնիստական ռեժիմի իրականացրած հարձակումների հետևանքով կան տասնյակ զոհեր ու վիրավորներ, և քանդվել են Սիրիայի ու Լիբանանի միջև գործող կամուրջներն ու ճանապարհները։
Ցավակցություն հայտնելով Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին, պաղեստինյան «Իսլամական ջիհադ» շարժմանը և նահատակների ընտանիքներին, Բաղային նշել է․ «Սիոնիստական ռեժիմի ագրեսիայի և հանցագործությունների շրջանակի ընդլայնումը դեպի հարևան երկրներ և Սիրիայի կառավարության տարածքային ամբողջականության ու ազգային ինքնիշխանության կրկնվող ու կոպիտ խախտումը, ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն համարվում է բացահայտ ագրեսիա և ԱԽ-ն պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի՝ այն դադարեցնելու և ռեժիմին պատասխանատվության ենթարկելու համար»:
Նախազգուշացնելով քաղաքացիական ենթակառուցվածքների վրա Սիոնիստական ռեժիմի շարունակական ագրեսիայի սարսափելի հետևանքների և անմեղ մարդկանց, այդ թվում՝ կանանց ու երեխաների զանգվածային սպանությունների կապակցությամբ, ԻԻՀ ԱԳՆ խոսնակը նշել է, որ այդ գործողությունները միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում և պատերազմական հանցագործության օրինակ են և 1949 թվականի Ժնևի կոնվենցիայի համաձայն՝ բոլոր կառավարությունները պատասխանատու են դրանք կասեցնելու և այդ հանցագործությունների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։
Բաղային նշել է, որ Իսրայելի ռեժիմին զենք տրամադրող երկրները մեղսակից են ռեժիմի հանցագործություններում, հավելելով, որ տարածաշրջանի և մուսուլման ժողովուրդները ԱՄՆ-ին համարում են Սիոնիստական ռեժիմի ամենամեծ ռազմական ու քաղաքական աջակիցը և հանցագործությունների մեղսակիցը: