Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի մաքսատներից արտահանման ծավալն աճել է 32 տոկոսով
https://parstoday.ir/hy/news/iran-i225714-Իրանի_Արևելյան_Ատրպատական_նահանգի_մաքսատներից_արտահանման_ծավալն_աճել_է_32_տոկոսով
Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի մաքսատան տեսուչը հայտարարել է․ «Ընթացիկ տարվա յոթ ամսում մարզի մաքսատներից ապրանքների արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 32 տոկոսով և հասել ավելի քան մեկ միլիարդ դոլարի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 16, 2024 06:34 Asia/Tehran
  • Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի մաքսատներից արտահանման ծավալն աճել է 32 տոկոսով

Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի մաքսատան տեսուչը հայտարարել է․ «Ընթացիկ տարվա յոթ ամսում մարզի մաքսատներից ապրանքների արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 32 տոկոսով և հասել ավելի քան մեկ միլիարդ դոլարի։


Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հայտնում է, որ Սադեղ Նամդարն ասել է․ «Այս տարի նահանգի մաքսակետերով արտահանվել է ավելի քան 2 մլն 262 հազար տոննա ապրանք, որի արժեքը կազմում է 1 մլն 888 հազար դոլար։ Արտահանման ծավալը կշռի առումով աճել է 44 տոկոսով»։ 
Նա նշել է․ «Այս տարի Արևելյան Ատրպատական նահանգի մաքսատներից արտահանվել է հիմնականում թուջ, երկաթ, պողպատ, նավթաքիմիական արտադրանքներ, պլաստիկ արտադրանքը, հանքային վառելիք և հանքային յուղեր, ցիտրուսային մրգեր,  սեխ, պղինձ և պղնձե արտադրանք։ Արտահանման հիմնական ուղղությունները եղել են Թուրքիան, Իրաքը,  Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը»։