Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի մաքսատներից արտահանման ծավալն աճել է 32 տոկոսով
Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի մաքսատան տեսուչը հայտարարել է․ «Ընթացիկ տարվա յոթ ամսում մարզի մաքսատներից ապրանքների արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 32 տոկոսով և հասել ավելի քան մեկ միլիարդ դոլարի։
Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հայտնում է, որ Սադեղ Նամդարն ասել է․ «Այս տարի նահանգի մաքսակետերով արտահանվել է ավելի քան 2 մլն 262 հազար տոննա ապրանք, որի արժեքը կազմում է 1 մլն 888 հազար դոլար։ Արտահանման ծավալը կշռի առումով աճել է 44 տոկոսով»։
Նա նշել է․ «Այս տարի Արևելյան Ատրպատական նահանգի մաքսատներից արտահանվել է հիմնականում թուջ, երկաթ, պողպատ, նավթաքիմիական արտադրանքներ, պլաստիկ արտադրանքը, հանքային վառելիք և հանքային յուղեր, ցիտրուսային մրգեր, սեխ, պղինձ և պղնձե արտադրանք։ Արտահանման հիմնական ուղղությունները եղել են Թուրքիան, Իրաքը, Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը»։