Իրանի Էսֆահաք պատմական գյուղը համաշխարհային դարձավ
https://parstoday.ir/hy/news/iran-i225732-Իրանի_Էսֆահաք_պատմական_գյուղը_համաշխարհային_դարձավ
Իրանի արեւելքում գտնվող Էսֆահաք գյուղը գրանցվել է ՄԱԿ-ի զբոսաշրջության կազմակերպության լավագույն զբոսաշրջային գյուղերի ցանկում՝ աշխարհի երկու հազար գյուղերի միջեւ անցկացված մրցույթում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 16, 2024 14:05 Asia/Tehran
  • Իրանի Էսֆահաք պատմական գյուղը համաշխարհային դարձավ

Իրանի արեւելքում գտնվող Էսֆահաք գյուղը գրանցվել է ՄԱԿ-ի զբոսաշրջության կազմակերպության լավագույն զբոսաշրջային գյուղերի ցանկում՝ աշխարհի երկու հազար գյուղերի միջեւ անցկացված մրցույթում։

400-ամյա այս գյուղը, որը 1978-ին 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից խիստ տուժել էր, ժամանակին բնակության համար անպիտան էր դարձել, և նրա բնակիչներն ապրում էին ժամանակավոր վրաններում։ Հանձնառու լինելով կայունությանն ու մշակույթի պահպանմանը՝ գյուղացիները տարիների ընթացքում վերակառուցել են համայնքը, զարգացրել են էկո-օթյակները, վերակառուցել են ավանդական տները՝ օգտագործելով կավագործության հնագույն տեխնիկան:

Էսֆահաք գյուղի առանձնահատկություններից է անապատային կլիմայական պայմաններին հարմար հատուկ ճարտարապետությունը։ Այս գյուղում ժամանակակից աղյուսե կառույցներ չկան, և գյուղի ամբողջ հյուսվածքը ցեխից ու կավե տներից է։