Իրանն ի՞նչ նախազգուշացում է տվել եվրոպական եռյակին
(last modified Sat, 16 Nov 2024 14:06:55 GMT )
Նոյեմբեր 16, 2024 17:36 Asia/Tehran
  • Իրանն ի՞նչ նախազգուշացում է տվել  եվրոպական եռյակին

Pars Today- Իսլամական Հանրապետության Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը նախազգուշացնելով եվրոպական եռյակին Կառավարիչների խորհրդում Իրանի դեմ որևէ քաղաքական քայլ ձեռնարկելու մասին, ասել է.- «Իրանի դեմ բանաձեւի ընդունումը, բնականաբար, Թեհրանին իրավունք է վերապահում անհապաղ հակաքայլեր ձեռնարկել»։

Այն դեպքում,երբ «Ռաֆայել Գրոսին» Թեհրանում խորհրդակցություններ ու բանակցություններ էր վարում  Իրանի իշխանությունների հետ՝ փոխգործակցությունը շարունակելու  և վիճելի հարցերը լուծելու համար, որոշ լրատվամիջոցներ հղում անելով դիվանագետների հայտնել են  Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի այս շաբաթվա եռամսյակային նիստում Իրանի դեմ բանաձեւ ընդունելու  Գերմանիայի, Ֆրանսիայի և Անգլիայի կառավարությունների ջանքերի մասին։ 

 Pars Today-ի հաղորդման համաձայն՝ Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնյաները Ռաֆայել Գրոսիի Թեհրան կատարած այցի ընթացքում, NPT-ի և երաշխիքների համաձայնագրի շրջանակներում  Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ լիարժեք համագործակցելու պատրաստակամության մասին հայտարարելով,  խոսել են ցանկացած քաղաքական ճնշմանը դիմակայելու մասին։ 

Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքյանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպման ժամանակ ասել է.-«Միջուկային տեխնոլոգիաների ոլորտում այն ինչի ձգտում է Իրանի Իսլամական Հանրապետությունը, համապատասխանում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության իրավական շրջանակներին և թույլտվություններին»։

Այս հանդիպմանը ԻԻՀ նախագահը հավելել է. «Ինչպես մենք  ավելի վաղ բազմիցս ապացուցել ենք մեր բարյացակամությունը, մենք պատրաստակամություն ենք հայտնում  համագործակցել և մերձենալ այս միջազգային կազմակերպության հետ՝ Իրանի խաղաղ բնույթի միջուկային գործունեության վերաբերյալ ենթադրյալ անորոշությունները և կասկածները փարատելու  համար։ Թեև այսօր աշխարհը եկել է այն համոզման, որ Իսլամական Իրանը խաղաղության և անվտանգության է ձգտում աշխարհում»:

Փեզեշքյանն անդրադառնալով  ՀԳՀԾ համաձայնագրին և ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների կողմից այս համաձայնագրով ստանձնած պարտավորթյունների չկատարմանը և  խոստումները դրժելուն ասել է․- « Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մի քանի զեկույցների հաստատման համաձայն՝ մենք կատարել ենք այս համաձայնագրով ստանձնած մեր բոլոր պարտավորությունները, սակայն ԱՄՆ-ն էր, որ միակողմանիորեն դուրս եկավ ՀԳՀԾ-ից և անհնար դարձրեց այս ճանապարհի շարունակումը»։

Այս հանդիպման ժամանակ, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը բարձր  գնահատելով Փեզեշքյանի կառավարության խաղաղասիրական և կոնսենսուսային մոտեցումը, ինչպես նաև ՄԱԳԱՏԷ-ի հետ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության և Արտաքին գործերի նախարարության պատասխանատուների ջանասիրաբար համագործակցությունը, և անդրադառնալով  Իսլամական Իրանի և Գործակալության լավ հարաբերություններին ու փոխգործակցությանը  նշել է. «Մենք խորապես համոզված  ենք, որ Ձեր  նախագահության օրոք նոր էջ է բացվելու Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև լավ և դրական հարաբերություններում»։

Ռաֆայել Գրոսին «X»-ի իր միկրոբլոգում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանի  հետ հանդիպման մասին գրառման մեջ նշել է․-«Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ իմ հանդիպումը իմ այցի կարևոր մասն էր և հնարավորություն՝ խոսելու Իրանի նոր կառավարության հետ՝ լսելու նրա տեսակետները և բացատրելու գործակալության մոտեցումներն ու ջանքերը միջազգային ամենաբարդ հարցերից մեկի համար»:

Փաստն այն է, որ Իրանի խաղաղանպատակ միջուկային գործունեության վերաբերյալ որոշ պնդումներ վերադառնում են այն դեպքերին, որոնք լուծվել  էին Համատեղ գործողությունների  համապարփակ ծրագրի(ՀԳՀԾ) շրջանակում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում, սակայն ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց և ՄԱԳԱՏԷ-ում սիոնիստների գործադրած ճնշումից հետո,հերթական անգամ որպես վիճելի հարցեր՝ նույն հարցերը  առաջ քաշվեցին Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ ճնշում գործադրելու համար։

Չնայած Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերահսկողական և տեխնիկական դերի  հետ կապված քաղաքական հարցերը գերակշռում էին, դարձյալ Իրանի Իսլամական Հանրապետությունն ամեն ինչ անում էր գործակալության հետ համագործակցելու և նախկինում հնչեցված պնդումներին վերջ դնելու  համար, սակայն արևմտյան կողմերը ձգտում էին  որպես Իսլամական Հանրապետության վրա ճնշման գործիք՝ շարունակել  խափանել Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի համագործակցությունը։ 

Այս կապակցությամբ Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին Ռաֆայել Գրոսիին ասել է. «Այս խնդիրները լուծելու համար բանակցությունների ճանապարհից բացի այլ խելամիտ լուծում չկա։ Առճակատման ուղին նախկինում էլ փորձվել է, նրանք կարող են դա փորձել ապագայում։ Նրանք նախկինում ունեին բանաձևեր  և հիմա էլ կարող են  ունենալ։ Բանաձևերը ոչ միայն չօգնեցին խնդրի լուծմանը, այլև ավելի բարդացրին խնդրի լուծումը և էլ ավելի մտահոգեցին այդ բանաձեւերի տերերին։Առճակատման ուղին կողմերից ոչ մեկի շահերից չի բխում։ Պետք է համագործակցության ուղի որդեգրել. Մենք պատրաստ ենք համագործակցել այս ոլորտում եւ հուսով ենք, որ դիմացի կողմերը խելամիտ քաղաքականություն կորդեգրեն»։

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար «Մոհամմադ Էսլամին» «Ռաֆայել Գրոսիի» հետ համատեղ մամուլի ասուլիսում զգուշացրել է,որ Իրանի միջուկային հարցերի վերաբերյալ ցանկացած բանաձեւ կարժանանա Իրանի անհապաղ պատասխանին։ Նրանք բազմիցս են զգացել, որ Իրանը չի ենթարկվի ճնշումների և իր ծրագիրը առաջ է տանելու իր ազգային շահերի շրջանակներում։