Արաղչի. Եվրոպայի հակաիրանական պատժամիջոցները իրավական հիմք չունեն
(last modified Mon, 18 Nov 2024 07:39:03 GMT )
Նոյեմբեր 18, 2024 11:09 Asia/Tehran
  • Արաղչի. Եվրոպայի հակաիրանական պատժամիջոցները իրավական հիմք չունեն

Արձագանքելով իրանական նավագնացության ուղիների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ԵՄ որաշմանն ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ այդ պատժամիջոցները չունեն իրավական հիմք։

X-ում արած գրառման մեջ Արչաղչին նշել է․ «Նախագահ Զելենսկին անձամբ է հաստատել, որ Իրանը Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ չի վաճառել։ Այնուամենայնիվ, Եվրամիությունը շարունակում է իրանական ավիաընկերությունների նկատմամբ պատժամիջոցներով թիրախավորել  ճանապարհորդներին։ Պատժամիջոցները կիրառվել են Ռուսաստանին հրթիռներ մատակարարելու կեղծ պատրվակով»։ 
Արաղչին հավելել է․ «Այսօր էլ, նույն  պատրվակով, Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանում Իրանի նավագնացության ուղիների նկատմամբվ։ Այս որոշման համար որևէ իրավական, տրամաբանական կամ բարոյական հիմք չկա: Իրականում դա կնպաստի նրան, ինչը Եվրամիությունը ցանկանում է կանխել»։
ԻԻՀ ԱԳ նախարարը հավելել է․ «Նավագնացության ազատությունը ծովային ազատության իրավունքի հիմնարար սկզբունքներից է։ Երբ այդ իրավունքն ընտրովի է կիրառվում որոշ շրջանակների կողմից, նրանց կարճատեսության հետևանքները սովորաբար հակառակ արդյունք են տալիս»։