Իրանը ներքին արտադրության սարքավորումներով, օվկիանոսներում հասել է ավելի քան 2000 մետր խորության
Pars Today- Իրանի Օվկիանոսագիտության և մթնոլորտային գիտությունների ազգային հետազոտական ինստիտուտի ղեկավարը հայտարարել է ծովում 2120 մետր խորության մեջ հետախուզման աշխատանքներ իրականացնող սարքի կառուցման մասին և ասել է. «Այս սարքի տեխնոլոգիան հասանելի է միայն 14 երկրներին»:
Իրանի Օվկիանոսագիտության և մթնոլորտային գիտությունների ազգային գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Մորթեզա Թավաքոլին հայտարարելով որ ծովային գործունեության բնույթը պահանջում է հետազոտություններ և գործողություններ՝ ծովում տարբեր ցուցանիշներ չափելու համար, հավելել է. «Իրանի հարավային և հյուսիսային ծովերում ծովային հետազոտությունների անցկացումը շատ ծախսատար է, և գիտահետազոտական ինստիտուտը արձագանքում է օվկիանոսագիտության և մթնոլորտային գիտությունների ոլորտում ազգային և միջազգային կարիքներին՝ իրականացնելով տարբեր ծրագրեր՝ հետազոտությունների, տեխնոլոգիաների, կրթության, և ծովային գիտությունների ոլորտներում»:
Թավաքոլին բարձր է որակել Իրանի օվկիանոսագիտության և մթնոլորտային գիտությունների ազգային ինստիտուտի հնարավորություններն ու հավելել է. «Այս տարվա սկզբին Իրանը արդյունահանում է կատարել 2120 մետր խորության վրա, որն աշխարհում միայն 14 երկրներ ունեն այս հնարավորությունը, այս կարողությունը շատ կենսական է, որովհետև այս սարքը արտադրվել է Իրանում և ձեռք է բերվել դրա հատուկ փորձն ու գիտելիքները»։
Իրանի Օվկիանոսագիտության և մթնոլորտային գիտությունների ազգային ինստիտուտի տնօրենն այս առնչությամբ հայտարարել է. «Իսլամական հեղափոխության առաջնորդը միշտ ընդգծել է, որ ծովային տնտեսության ոլորտն ունի ցամաքային տնտեսությունից կրկնակի տնտեսական աճի հզորություն»: