Արաղչին ընդգծել է Ռուսաստանի հետ երկկողմ և բազմակողմ համագործակցությունն ամրապնդելու Իրանի վճռականությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i225884-Արաղչին_ընդգծել_է_Ռուսաստանի_հետ_երկկողմ_և_բազմակողմ_համագործակցությունն_ամրապնդելու_Իրանի_վճռականությունը
Արևմտյան Ասիայի և Աֆրիկայի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովի հետ Թեհրանում կայացած հանդիպմանն Իրանի ԱԳ նախարար սեյեդ Աբբաս Արաղչին ընդգծել է Իսլամական Հանրապետության վճռականությունը՝ ամրապնդելու Մոսկվայի հետ երկկողմ և բազմակողմ ոլորտներում համագործակցությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 20, 2024 06:26 Asia/Tehran
  • Արաղչին ընդգծել է Ռուսաստանի հետ երկկողմ և բազմակողմ համագործակցությունն ամրապնդելու Իրանի վճռականությունը

Արևմտյան Ասիայի և Աֆրիկայի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովի հետ Թեհրանում կայացած հանդիպմանն Իրանի ԱԳ նախարար սեյեդ Աբբաս Արաղչին ընդգծել է Իսլամական Հանրապետության վճռականությունը՝ ամրապնդելու Մոսկվայի հետ երկկողմ և բազմակողմ ոլորտներում համագործակցությունը։

Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ հանդիպմանն Արաղչին Աանդրադարձել է Արևմտյան Ասիայում տիրող անապահովությանն ու անկայունությանը, նշելով, որ դա Սիոնիստական ռեժիմի ագրեսիվ գործողությունների հետևանքն է։ Նա նաև զգուշացրել է, որ հակամարտությունը կարող է ընդլայնվել ու ներառել ողջ տարածաշրջանը։ 
Արաղչին նշել է․ «Սիոնիստական ռեժիմին ԱՄՆ-ի քաղաքական և ռազմական համակողմանի աջակցությունը պատճառ է դարձել, որ Գազայի հատվածում և Լիբանանում անպաշտպան մարդկանց կոտորածը շարունակվի»։ 
Հանդիպմանը Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովը մտահոգություն է հայտնել  տարածաշրջանում տիորղ լարված իրավիճակի և հակամարտությունների ծավալների մեծացման կապակցությամբ և ընդգծել Գազայում  ու Լիբանանում պատերազմն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը։ 
Նա գոհունակություն է հայտնել Իրանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների զարգացման կապակցությամբ և խոսել իր գլխավորած բարձրաստիճան տնտեսական պատվիրակության այցի նպատակներից։