Իրանը ճանաչվել է աշխարհի եռամարտի առաջնության փոխչեմպիոն
(last modified Wed, 20 Nov 2024 14:28:18 GMT )
Նոյեմբեր 20, 2024 17:58 Asia/Tehran
  • Իրանը ճանաչվել է աշխարհի եռամարտի առաջնության փոխչեմպիոն

Ռուսատսանում կայացած եռամարտի առաջնությունում իրանցի մարզիկները նվաճել են մեծ թվով մեդալներ և Իրանը զբաղեցերլ է փոխչեմպիոնի տիտղոսը։ Չեմպիոն է ճանաչվել Ռուսատսանը։

Մոսկվայի «Անդրոնով» սրահում կայացել է եռամարտի աշխարհի 10-րդ առաջնությունը, որին մասնակցել է 40 երկրների ավելի քան 850 մարզիկ։ Իրանի հավաքականը նվաճել է ընդհանուր առմամբ 34 մեդալ և արժանացել փոխչեմպիոնի կոչմանը։ 
Հղում անելով Իրանի ռադիոհեռուստատեսությանը, Pars Today-ը հաղորդել է, որ Իրանի ուժային եռամարտի հավաքականի ղեկավար Ջաբեր Ասադզադեն, անդրադառնալով տարբեր տարիքային խմբերում 34 իրանցի մարզիկների ներկայությանն, ասել է. «Այս տարվա մրցումներին ներկա էին աշխարհի առաջատար մարզիկներ։ Մասնակից երկրների ընդհանուր թվին ավելացել է ևս 6 երկիր, և մրցակցության մակարդակը շատ բարձր էր»։
Իրանի հավաքականից գերծանր քաշային Հոսեյն Մաջիդին, նվաճելով  չորս ոսկե մեդալ և  մեծահասակների ու վետերանների դիվիզիոններում գրանցելով երկու նոր սահմանաչափ, ճանաչվել է մրցաշարի ոսկե դեմքը։
Իրանի մեծահասակների հավաքականի մարզիկ Ամիր Թահերին նույնպես նվաճել է վեց մեդալ՝ 2 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ։ Ալի Սաֆդարը գերազանցել է ռեկորդը և նվաճել երեք ոսկե մեդալ։ Փուրիա Ռահիմպուրը նվաճել է 2 ոսկե և 1 արծաթե մեդալ, Ամիր Շեքարգարզը՝ 2 ոսկե և 1 բրոնզե մեդալ, Հադի Ալիղալիփուրը՝ 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ։ 
Հաջորդ լուրը վերաբերվում է ֆուտբոլին։
ԱԱ-2026-ի ընտրական փուլի A խմբի վեցերորդ շաբաթում Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը երեքշաբթի օրը խաղացել է Ղրղզստանի հավաքականի հետ և 3:2 հաշվով հաղթել տանտերերին։ 
Այս դժվարին հաղթանակով Իրանը խմբային աղյուսակում վաստակել է 16 միավոր և Ուզբեկստանի հետ երեք միավորի տարբերությամբ պահպանել առաջատարի դիրքը։ Ղրղզստանը երեք միավորով զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը։